LoCo-ի կողմից անձնական տվյալների մշակման մասին ծանուցում
- 1. Ի՞նչ է Անձնական տվյալների մշակման մասին ծանուցումը
- 2. Ո՞վ է մշակում անձնական տվյալները
- 3. Ի՞նչ անձնական տվյալներ են մշակվում, ինչպե՞ս և ինչո՞ւ
- 4. Ինչպե՞ս են պաշտպանված Ձեր անձնական տվյալները
- 5. Ո՞ւմ հետ ենք մենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
- 6. Ո՞ւմ ենք մենք փոխանցում անձնական տվյալները
- 7. Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր անձնական տվյալները
- 8. Որո՞նք են Ձեր իրավունքները
- 9. Ինչպե՞ս կապվել մեզ հետ
- 10. Ինչպե՞ս է փոփոխվում այս փաստաթուղթը
LoCo-ն (այսուհետ՝ «LoCo») «Րայդտեք ԷյԷմ» (Ridetech AM LLC) ընկերության բջջային և վեբ հավելված է (այսուհետ՝ «հավելված» կամ «հավելվածներ»), որն առաջարկում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն (այսուհետ՝ «Ծառայություն»)։
1. Ի՞նչ է Անձնական տվյալների մշակման մասին ծանուցումը
Դուք Ձեր անձնական տվյալները վստահում եք մեզ, և մենք լրջորեն ենք վերաբերվում այդ պատասխանատվությանը։ Մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր անձնական տվյալները և բաց լինել այն հարցում, թե ինչպես ենք մշակում Ձեր մասին տեղեկությունները։
Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցումը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում, ինչպես և ինչու ենք դրանք օգտագործում և փոխանցում, ինչպես նաև, թե ինչ իրավունքներ ունեք Դուք որպես անձնական տվյալների սուբյեկտ։
2. Ո՞վ է մշակում անձնական տվյալները
2.1. Ձեր անձնական տվյալները մշակվում են «Րայդտեք ԷյԷմ» (Ridetech AM LLC) ընկերության կողմից, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, Մոսկովյան 35, գրանցման համար 269.110.1023399 (այսուհետ՝ «LoCo»), որը ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում։
LoCo-ն հանդես է գալիս որպես անձնական տվյալների օպերատոր՝ համաձայն ՀՀ 18.05.2015 ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, և որոշում է անձնական տվյալների մշակման նպատակներն ու միջոցները։
2.2. Մեր հավելվածները որպես մուտքի միասնական գործիք օգտագործում են Yandex ID-ն։ Այս գործիքը տրամադրվում է տարբեր ընկերությունների կողմից՝ կախված Ձեր բջջային օպերատորի երկրից, ինչպես սահմանված է Yandex ID-ի օգտագործման պայմաններում (հասանելի է https://yandex.com/legal/id_termsofuse/en/ հասցեով)։ Իմանալու համար, թե ինչպես են այս ընկերությունները մշակում Ձեր անձնական տվյալները, ծանոթացեք Yandex ID-ի կողմից անձնական տվյալների մշակման մասին ծանուցումներին (հասանելի է https://yandex.com/legal/id_privacy_policy/en/ հասցեով)։
3. Ի՞նչ անձնական տվյալներ են մշակվում, ինչպե՞ս և ինչո՞ւ
3.1. Անձնական տվյալների կատեգորիաները, մշակման նպատակները և մշակման իրավական հիմքերը շարադրված են ստորև աղյուսակում։
|
Անձնական տվյալների կատեգորիաներ |
Նպատակներ |
Իրավական հիմքեր |
|
Անուն կամ կեղծանուն Կոնտակտային հեռախոսահամար |
Ձեր հաշիվը գրանցելու համար Մուտք գործելիս Ձեզ որպես օգտատեր նույնականացնելու համար Ձեր պատվերի առնչությամբ Ձեզ հետ կապ հաստատելու համար Ձեր վճարումները մշակելու համար |
Պայմանագիր |
|
Նպատակակետի կամ առաքման հասցեներ |
Ձեզ ցույց տալու ծառայություններ կամ ապրանքներ, որոնք հասանելի են պատվիրելու, գնելու և առաքելու համար Ձեր տարածաշրջանում Ձեր պատվերը ձևակերպելու, մշակելու և կատարելու համար Օգնելու Ձեզ արագ ընտրել հասցեները |
Պայմանագիր |
|
Ձեր նախընտրությունները |
Ձեր պատվերն ըստ Ձեր նախընտրությունների մշակելու և կատարելու համար |
Պայմանագիր |
|
Վարկային կամ դեբետային քարտի տվյալներ Էլեկտրոնային դրամապանակի վավերապայմաններ Բջջային փողի հաշվի վավերապայմաններ Վճարման եղանակ |
Ձեր վճարումները մշակելու համար |
Պայմանագիր |
|
Ձեր պատկերը |
Հաստատելու Ձեր ինքնությունը վարորդի համար |
Համաձայնություն |
|
Ձայնագրություն |
Միջադեպի ժամանակ Ձեր և վարորդի անվտանգությունը ապահովելու համար |
Անվտանգության ապահովման օրինական շահ |
|
Միջադեպի քննությանը նպաստելու և իրավապահ մարմիններին ու դատական վարույթի համար ապացույցներ տրամադրելու համար |
Հանրային շահ |
|
|
Ձեզ հաճախորդների աջակցման ծառայություն տրամադրելու համար |
Պայմանագիր |
|
|
Հաճախորդների աջակցման ծառայության որակը վերահսկելու համար Վարորդների կողմից տրամադրվող ծառայության որակը վերահսկելու համար |
Մեր ծառայությունների որակի վերահսկման օրինական շահ |
|
|
Էլեկտրոնային փոստի հասցե |
Ձեզ ծառայության մասին տեղեկություններ ուղարկելու համար Հաճախորդների աջակցման ծառայությանն ուղղված Ձեր հարցումը ստանալու և մշակելու համար |
Պայմանագիր |
|
Ձեզ տեղեկացնելու մեր պրոդուկտների և առաջարկների, ինչպես նաև մեր գործընկերների պրոդուկտների և առաջարկների մասին Հրավիրելու Ձեզ մասնակցելու մրցույթի, մարկետինգի կամ այլ միջոցառումների |
Համաձայնություն |
|
|
Օգտատերերի կոնտակտներ |
Այլ անձի համար ոչ կանոնավոր փոխադրման ծառայություն պատվիրելու համար Ձեր երթուղով վստահելի անձի հետ կիսվելու համար |
Համաձայնություն |
|
Ձևերում հավաքված տվյալներ՝ անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, օգտատիրոջ կարծիք, հաղորդագրություն, վարկանիշ կամ կարծիքներ |
Հետադարձ կապ ստանալու համար Մեր ծառայությունները բարելավելու համար |
Կարծիքներ ստանալու և այդ կարծիքների հիման վրա մեր ծառայությունը բարելավելու օրինական շահ |
|
IP հասցե Սարքի ID Սարքի տեսակը և մոդելը Բջջային օպերացիոն համակարգ Բրաուզերի կամ բջջային հավելվածի մասին տեղեկություններ |
Ձեր հաշիվ և մեր IT համակարգեր անվտանգ մուտք ապահովելու համար |
Մեր համակարգերի և մեր օգտատերերի տվյալների անվտանգության ապահովման իրավաչափ շահ |
|
Խարդախությունները կանխարգելելու համար |
Խարդախությունների կանխարգելման իրավաչափ շահ |
|
|
Տեղադրության մասին տվյալներ |
Վարորդների հասանելիությունը ստուգելու համար Ձեզ վարորդ նշանակելու համար Ձեր տեղադրությունը վարորդին ուղարկելու համար |
Պայմանագիր |
|
Ձեր տեղադրության մասին տվյալները երրորդ կողմերին փոխանցելու համար |
Համաձայնություն |
|
|
Գովազդային նույնացուցիչ |
Թիրախային գովազդի կարգավորում |
Համաձայնություն |
|
Yandex-ի օգտատիրոջ նույնացուցիչ Պատվերների հաճախականություն Պատվերի կատարման վրա ծախսված ժամանակ Ամենից հաճախ պատվիրվող ծառայություններ կամ ապրանքներ Հավելվածներն օգտագործելիս դիտվող էկրաններ Պատվերի միջին արժեք Սարքի լիցքի մակարդակ |
Մեր հավելվածներն ու օգտատիրական ծառայությունը բարելավելու համար Համապատասխան գործառույթների տրամադրում Մեր հավելվածների օգտատիրական ինտերֆեյսը փոփոխելու համար |
Մեր հավելվածները, օգտատիրական փորձը և ծառայությունները բարելավելու իրավաչափ շահ |
|
Օգտատերերի ակտիվությունը մարկետինգային նպատակներով վերլուծելու համար Մեր մարկետինգային և բիզնես ռազմավարության բարելավման համար |
Մարկետինգային հետազոտություններ անցկացնելու իրավաչափ շահ |
|
|
Հրավիրելու Ձեզ մասնակցելու մրցույթի, մարկետինգի կամ այլ միջոցառումների |
Համաձայնություն |
|
|
Ձեր պատվերների մասին տվյալներ՝ պատվերի ամսաթիվ և ժամ, հանձնման կետ, նպատակակետ, երթուղի, գին, վճարային տվյալներ և կոնտակտային տվյալներ |
Ձեր պատվերների պատմությունը Ձեզ տրամադրելու համար Կրկնակի պատվեր գործառույթն ակտիվացնելու համար |
Պայմանագիր |
|
Խարդախությունները կանխարգելելու համար |
Խարդախությունների կանխարգելման իրավաչափ շահ |
|
|
Պատվերների մասին տվյալներ և ուղևորությունների պատմություն Կոնտակտային տեղեկություններ Սոցիալական ցանցերի հաշիվ Մեկնաբանություններ, կցված ֆայլեր և այլ տեղեկություններ, որոնք Դուք տրամադրում եք, կամ որոնց պահանջում է հաճախորդների աջակցման ծառայությունը |
Ձեզ հաճախորդների աջակցման ծառայություն տրամադրելու համար |
Պայմանագիր |
|
Զրույցների ձայնագրություն Ձեր հաղորդակցությունները հավելվածներում կամ այլ եղանակներով Այլ տվյալներ, որոնք Դուք տրամադրել եք |
Մեր օրինական իրավունքները և երրորդ կողմերի իրավունքները պաշտպանելու համար Վեճերի և դատական հայցերի լուծման համար Մատուցվող ծառայությունների որակի վերահսկման համար |
Մեր իրավունքները պաշտպանելու, վեճերը լուծելու և մեր ծառայությունների որակը վերահսկելու իրավաչափ շահ |
3.2. Նշված անձնական տվյալները պարտադիր են հաշիվ գրանցելու համար․ անուն կամ կեղծանուն, ինչպես նաև հեռախոսահամար։
Նշված անձնական տվյալները պարտադիր են Ձեր հաշվի օգտագործման համար․ նպատակակետի կամ առաքման հասցեներ։ Եթե Դուք որոշեք չտրամադրել այս տեղեկությունը, Դուք չեք կարողանա պատվեր անել։
3.3. Դուք կարող եք հրաժարվել Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունից, և դա չի ազդի հավելվածն օգտագործելու հնարավորության վրա։ Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել Ձեր համաձայնությունը՝ դիմելով մեզ կամ օգտագործելով ավտոմատացված միջոցներ, եթե դրանք հասանելի են Ձեր հավելվածում։
3.4. Ձայնագրումն ու տեսագրումը ավտոմեքենայում արտակարգ իրավիճակների համար նախատեսված գործառույթ է։ Այն կօգտագործվի միայն սպառնալիքի, կոնֆլիկտի կամ վտանգի բացառիկ դեպքերում, երբ վարորդը ակտիվացնում է կոնֆլիկտի կոճակը՝ Yandex-ի օգտագործման պայմաններին համապատասխան։ Թե՛ օգտատերը, թե՛ վարորդը ծանուցվում են, նախքան վեճերը լուծելու և անվտանգությունն ապահովելու նպատակով ձայնագրում կամ տեսագրում կսկսվի։
4. Ինչպե՞ս են պաշտպանված Ձեր անձնական տվյալները
4.1. Մենք կիրառել ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցներ՝ Ձեր անձնական տվյալները չարտոնված, պատահական կամ անօրինական ոչնչացումից, կորստից, փոփոխությունից, անիրավաչափ օգտագործումից, բացահայտումից կամ հասանելիությունից, ինչպես նաև ցանկացած այլ անօրինական մշակումից պաշտպանելու համար։
4.2. Անվտանգության այս միջոցները իրականացվել են՝ հաշվի առնելով տեխնիկայի ժամանակակից մակարդակը, իրականացման արժեքները, մշակման հետ կապված ռիսկերը և համապատասխան անձնական տվյալների բնույթը։
4.3. Մեծամասամբ անձնական տվյալները մշակվում են ավտոմատ կերպով՝ առանց մեր աշխատակիցներին հասանելի դառնալու։ Սակայն, եթե հասանելիությունն անհրաժեշտ է, Ձեր անձնական տվյալները կարող են հասանելի լինել միայն այն աշխատակիցներին, որոնց պարտականությունները պահանջում են այս տեղեկությունների օգտագործումը։ Այդ աշխատակիցները պարտավոր են հետևել անձնական տվյալների մշակման ներքին կանոններին և արձանագրություններին, ինչպես նաև պահպանել անվտանգության տեխնիկական և կազմակերպական միջոցները՝ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար։
5. Ո՞ւմ հետ ենք մենք կիսվում Ձեր անձնական տվյալներով
5.1. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են հավելվածում ծառայությունների մատուցմանը անմիջականորեն մասնակցող կողմերին (կախված կատարվող ծառայություններից)․
- մեր գործընկերները, որոնք ապահովում են Ձեր պատվերի ընդունումն ու մշակումը և ծրագրային լուծումներ են տրամադրում նույն նպատակի համար.
- վճարային ծառայությունների մատակարարներ, էլեկտրոնային դրամապանակների մատակարարներ և բջջային փողի ծառայությունների մատակարարներ, որոնք հեշտացնում են էլեկտրոնային գործարքները.
- ապահովագրական ընկերություններ.
- մեր գործընկերները, որոնք վիրտուալ բանկային քարտեր են թողարկում մեր օգտատերերի համար․
- մեր գործընկերները, որոնք տրամադրում են նույնականացման գործիքներ.
- մեզ հետ փոխկապակցված անձինք և երրորդ կողմեր, որոնք մեզ տրամադրում են սերվերներ, տվյալների պահոցներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ.
- մեզ հետ փոխկապակցված անձինք և երրորդ կողմեր, որոնք մեզ օգնում են հաճախորդների աջակցման գործում։
Իրավաբանական անձինք, որոնք կարող են ներգրավված լինել անձնական տվյալների մշակման մեջ, թվարկված են հետևյալ էջում՝ https://yandexgo.com/legal/list_of_le_data_processing։ Ոչ բոլոր թվարկված իրավաբանական անձինք են պարտադիր կերպով մասնակցում Ձեր անձնական տվյալների մշակմանը։
5.2. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են այն անձանց, որոնք ունեն Ձեր անձնական տվյալները ստանալու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան․
- օրինակ՝ եթե իրավապահ մարմիններն ունեն Ձեր անձնական տվյալների հասանելիության օրինական իրավունք, կամ ֆինանսական կարգավորող մարմիններն ունեն կասկածելի գործողությունները կամ գործարքները հետաքննելու պատշաճ իրավունք (Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն)։
5.3. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են այն կողմերին, որոնք օգնում են մեզ բարելավել մեր հավելվածները․
- Օրինակ, մեր ծառայությունների օգտագործման ընթացքում առաջացած տեխնիկական սխալների մասին տվյալները փոխանցվում են մեր գործընկերներին, որոնք մասնակցում են մեր հավելվածների մշակմանը։
5.4. Ձեր անձնական տվյալները փոխանցվում են այն կողմերին, որոնք օգնում են մեզ տեղեկացնել Ձեզ պրոդուկտների, ծառայությունների և առաջարկների մասին․
- օրինակ, գովազդային նույնացուցիչները կամ սարքերի նույնացուցիչները կարող են փոխանցվել ընկերություններին, որոնք մեզ տրամադրում են գովազդային կամ վերլուծական ծառայություններ։
6. Ո՞ւմ ենք մենք փոխանցում անձնական տվյալները
Կողմերը, որոնց մենք փոխանցում ենք Ձեր անձնական տվյալները, կարող են գտնվել տարբեր երկրներում։
Այս երկրներից մի քանիսը կարող են չապահովել տվյալների պաշտպանության կամ տվյալների սուբյեկտների իրավունքների նույն բավարար մակարդակը, ինչ Հայաստանի Հանրապետությունում։ Նման դեպքերում մենք հետևում ենք անհրաժեշտ ընթացակարգերին՝ Ձեր իրավունքների պահպանումն ու Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը փոխանցման ժամանակ և դրանից հետո ապահովելու համար։
Այդպիսի ընթացակարգերը կարող են ներառել (համաձայն Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության և մշակման օրենսդրության)՝
i) Տվյալների պաշտպանության պարտավորություններ տվյալների փոխանցման ժամանակ՝ համաձայն լիազոր մարմինների կողմից հաստատված ստանդարտ պայմանագրային պայմանների.
ii) Լրացուցիչ պայմանագրային պարտավորություններ, որոնք հիմնված են մեր գնահատականի վրա այն երկրի տեղական օրենսդրության, որտեղ փոխանցվում և մշակվում են Ձեր անձնական տվյալները․
iii) Գրանցում կամ փոխանցման թույլտվություն տվյալների պաշտպանության իրավասու մարմնից, և/կամ
iv) Տեխնիկական և կազմակերպական անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ կանխելու այն գործողությունները, որոնք անօրինական են, այսինքն՝ անհամատեղելի այն երկրի օրենսդրության հետ, որտեղ մենք ծառայություն ենք տրամադրում, կամ Ձեր անձնական տվյալների չթույլատրված հասանելիությունը։
Դուք կարող եք կապվել մեզ հետ՝ տեղեկություն ստանալու այն երկրների մասին, որտեղ կարող են փոխանցվել Ձեր անձնական տվյալները, և ընդունված անվտանգության միջոցների մասին։
7. Որքա՞ն ժամանակ կպահվեն Ձեր անձնական տվյալները
7.1. Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները մինչև մշակման նպատակի իրագործումը։
7.2. Պահպանման փաստացի ժամկետը կախված է մշակվող անձնական տվյալներից և այն երկրից, որտեղ տեղի է ունենում մշակումը։
7.3. Մենք կարող ենք շարունակել մշակել Ձեր անձնական տվյալները նույնիսկ այն բանից հետո, երբ Դուք դրանք ջնջել եք մեր հավելվածներից, եթե այդպիսի մշակումը պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է մեր կամ երրորդ կողմերի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, մասնավորապես՝ դատական վարույթի համատեքստում։
Տվյալների ջնջման հնարավորությունը նույնպես կարող է սահմանափակվել կարծիքի և տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենքներով։
8. Որո՞նք են Ձեր իրավունքները
Անձնական տվյալների մշակման օրենքների համաձայն՝ Դուք ունեք մի շարք իրավունքներ։ Ձեր իրավունքները կախված են նպատակից, որի համար մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից։
Դուք միշտ կարող եք մուտք գործել, ուղղել կամ ջնջել Ձեր անձնական տվյալները ինքնուրույն՝ նույնականացման մեր գործիքի միջոցով հավելված մտնելուց հետո։
Դուք կարող եք օգտվել հետևյալ իրավունքներից՝ մեր հավելվածների միջոցով կապվելով հաճախորդների աջակցման ծառայության հետ։
8.1. Հասանելիության իրավունք
Ձեզ միշտ հասանելի են Ձեր անձնական տվյալները։ Դուք իրավունք ունեք պահանջելու Ձեր անձնական տեղեկությունների պատճենը։
8.2. Ուղղման իրավունք
Դուք իրավունք ունեք խնդրելու մեզ թարմացնել կամ ուղղել այն տեղեկությունները, որոնք Դուք համարում եք սխալ, ոչ ճշգրիտ կամ հնացած։ Դուք նաև իրավունք ունեք խնդրել մեզ լրացնել ցանկացած տեղեկություն, որը թերի եք համարում։
8.3. Համաձայնությունը հետ կանչելու իրավունք
Դուք իրավունք ունեք հետ կանչելու Ձեր անձնական տվյալների մշակման համաձայնությունը, եթե այդպիսի մշակումը հիմնված է Ձեր համաձայնության վրա։
8.4. Հեռացման իրավունք
Դուք իրավունք ունեք խնդրելու մեզ ջնջել Ձեր անձնական տվյալները որոշակի հանգամանքներում, օրինակ, եթե տվյալները այլևս անհրաժեշտ չեն մեր նպատակների համար, եթե մենք մշակում ենք Ձեր տվյալները առանց վավեր օրինական հիմքի կամ այլ ապօրինի կերպով, եթե Դուք հետ եք կանչել Ձեր համաձայնությունը (եթե մշակումը հիմնված էր Ձեր համաձայնության վրա), կամ այլ հանգամանքներում՝ համաձայն գործող օրենսդրության։
8.5. Անձնական տվյալների մշակման սահմանափակման իրավունք
Դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը որոշակի հանգամանքներում, օրինակ, եթե Դուք ցանկանում եք օգտագործել ուղղման իրավունքը, Դուք կարող եք պահանջել, որ մենք սահմանափակենք Ձեր տվյալների մշակումը, մինչև դրանք ուղղվեն։
8.6. Առարկելու իրավունք
Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակմանը, եթե կարծում եք, որ մշակումը խախտում է Ձեր իրավունքները։ Ուշադրություն դարձրեք, որ առարկելու իրավունքը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ մենք Ձեր տվյալները մշակում ենք օրինական կամ հանրային շահերի հիմքով։
8.7. Բողոք ներկայացնելու իրավունք
Մենք միշտ պատրաստ ենք քննարկելու Ձեր բողոքները և առաջարկությունները։ Խնդրում ենք ուղարկել դրանք հաճախորդների աջակցման ծառայությանը։
Եթե Դուք համարում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության վերահսկող մարմնին։
Լիազորված վերահսկող մարմինների ցանկը և դրանց կոնտակտային տվյալները հասանելի են հետևյալ հասցեով՝ https://yandex.com/legal/yandexgo_list_of_sa/։
9. Ինչպե՞ս կապվել մեզ հետ
9.1. Եթե Ձեզ օգնություն է պետք, կարող եք կապ հաստատել աջակցման ծառայության հետ բջջային հավելվածի միջոցով՝ համակարգ մտնելուց հետո։
9.2. Տվյալների պաշտպանության աշխատակցի (DPO) հետ կարելի է կապ հաստատել data_privacy@yandex-team.com էլեկտրոնային փոստով։
9.3. Խնդրում ենք Ձեր հաղորդագրության մեջ նշել հեռախոսահամարը, որն օգտագործել եք մեր հավելվածում գրանցվելու համար, որպեսզի արագ նույնականացնենք Ձեզ և արդյունավետ կերպով մշակենք Ձեր հարցումը։
10. Ինչպե՞ս է փոփոխվում այս փաստաթուղթը
Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման մեջ էական փոփոխություններ կատարելու դեպքում մենք կարող ենք օգտագործել ցանկացած հասանելի միջոց (push ծանուցում հավելվածում, SMS կամ էլեկտրոնային փոստ)՝ Ձեզ տեղեկացնելու համար։
Հրապարակման ամսաթիվ: 04.06.2026