Yandex Go

«Յանդեքս Գոու » ծրագրի օգտագործման լիցենզիոն համաձայնագիրը բջջային սարքերի համար

 

Ծրագիրը օգտագործելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ հետևւյալ լիցենզիոն համաձայնագրի պայմանների հետ:

Ձեր կողմից ծրագրի ցանկացած օգտագործումը նշանակում է այն, որ Դուք լիակատար ևւ անվերապահ ընդունել էք սույն լիցենզիոն համաձայնագրի պայմանները:

Եթե Դուք չեք ընդունում լիցենզիոն համաձայնագրի պայմանները լրիվ ծավալով, Դուք իրավունք չունեք որևւէ նպատակներով օգտագործել ծրագիրը:

 

1. Ընդհանուր դրույթները

1.1. Սույն Լիցենզային համաձայնագիրը (այսուհետև՝ «Լիցենզիա») սահմանում է բջջային սարքերին «Յանդեքս.Գո» (նախկինում «Յանդեքս.Տաքսի») ծրագրի (այսուհետև՝ «Ծրագիր») օգտագործման պայմանները և կնքված է «Յանդեքս.Տաքսի ԷյՅմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որը հանդիսանում է Ծրագրի օգտագործման իրավունքը տրամադրելու լիազորված անձը (այսուհետև՝ «Իրավատեր»), և ցանկացած այն անձի միջև, որն օգտագործում է Ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետև՝ «Օգտատեր»):

1.2. Պատճենելով Ծրագիրը, այն իր բջիջային սարքի վրա տեղադրելով, կամ Ծրագիրը ցանկացած կերպով օգտագործելով, Օգտատերը արտահայտում է իր լիակատար ևւ անվերապահ համաձայնությունը Լիցենզիայի բոլոր պայմանների հետ:

1.3. Ծրագրի օգտագործումը թույլատրվում է միայն սույն Լիցենզիայի պայմանների հիման վրա: Եթե Օգտատերը լրիվ ծավալով չի ընդունում Լիցենզիայի պայմանները, ապա Օգտատերը իրավունք չունի որևւէ նպատակներով օգտագործել Ծրագիրը: Արգելվում է Ծրագրի օգտագործումը Լիցենզիայի պայմաններից որևւէ մեկի խախտումներով (չկատարումներով):

1.4. Սույն Լիցենզիայի պայմանների հիման վրա Օգտատիրոջ կողմից անձնական ոչ առևւտրական նպատակներով Ծրագրի օգտագործումը իրականացվում է անհատույց կերպով: Ծրագրի օգտագործումը սույն Լիցենզիայով չնախատեսված եղանակներով ևւ պայմաններով հնարավոր է միայն Իրավատիրոջ հետ առանձին համաձայնագրի հիման վրա:

1.5. Օգտվելով Ծրագրից, Դուք համաձայնվում էք այն բանի հետ, որ հետևւյալ փաստաթուղթը հանդիսանում է որպես սույն Լիցենզիայի անբաժանելի մասը.

ինչպես նաևւ «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ի փաստաթղթերը (Լեւ Տոլստոյ փող. 16, Մոսկվա, 119021, Ռուսաստան), պայմանները, որոնք լրիվ ծավալով տարածվում են Ծրագրի օգտագործման վրա.

  • https://yandex.ru/legal/rules_hy հասցեյով Ինտերնետ համացանցում տեղադրված «Յանդեքսի սերվիսների օգտատիրական համաձայնագիրը»,
  • https://yandex.ru/legal/termsofuse_hy հասցեյով Ինտերնետ համացանցում տեղադրված «Յանդեքս փնտրողական համակարգի օգտագործման Լիցենզիա»,
  • https://yandex.ru/legal/confidential_hy հասցեյով Ինտերնետ համացանցում տեղադրված «Գաղտնիության քաղաքականությունը»:

Նշված փաստաթղթերը (այդ թվում նաևւ նրանց ցանկացած մասերը) կարող են փոփոխվել Իրավատիրոջ կողմից առանց որևւէ հատուկ ծանուցման, փաստաթղթերի նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում նրանց հրապարակման պահից, եթե անձամբ խմբագրության կողմից նախատեսված չե որևւէ այլ բան:

1.6. Իրավատերը կարող է Օգտատիրոջը տրամադրել սույն Լիցենզիայի թարգմանությունը անգլերենից այլ լեզուներով, սակայն եթե առկա են հակասությունները անգլերեն լեզվով Լիցենզիայի պայմանների ևւ նրա թարգմանության միջևւ, իրավաբանական ուժը ունի բացառապես անգլերեն լեզվով Լիցենզիայի վերսիան:

 

2. Ծրագրի հանդեպ իրավունքները

2.1. Ծրագրի հանդեպ բացառիկ իրավունքը պատկանում է Իրավատիրոջը:

 

3. Լիցենզիա

3.1. Իրավատերը անհատույց կերպով, հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմանների հիման վրա, աշխարհի բոլոր երկրներում Օգտատիրոջը տրամադրում է Ծրագրի օգտագործման ոչ փոխանցելի իրավունքը հետևյալ եղանակներով.

3.1.1. Կիրառել Ծրագիրը իր ուղղակի ֆունկցիոնալ նշանակությունով, որի նպատակներով կատարել նրա պատճենումը ևւ տեղադրումը (վերարտադրումը) Օգտատիրոջ բջիջային սարքավորումի (ների) վրա: Օգտատերը իրավունք ունի կատարել Ծրագրի տեղադրումը անսահմանափակ քանակի բջիջային սարքերի վրա:

3.1.2. Վերարտադրել ևւ տարածել Ծրագիրը ոչ առևւտրական նպատակներով (անհատույց կերպով):

3.2. Ծրագիրը պետք է օգտագործվի (այդ թվում նաևւ տարածվի) «Յանդեքս.Գո» անվան տակ:

Օգտատերը իրավունք չունի փոփոխել ևւ/կամ հեռացնել Ծրագրի անվանումը, հեղինակային իրավունքի պահպանման նիշը (copyright notice) կամ Իրավատարոջը ցույց տվող այլ մատնանշումները:

 

4. Սահմանափակումները

4.1. Սույն Լիցենզիայով ուղղակիորեն նախատեսված ծավալներով ևւ եղանակներով օգտագործելու բացառությամբ, առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության Օգտատերը իրավունք չունի փոփոխել, ապաբանաքաղել, դիզասսեմբելացնել, գաղտնազերծել ևւ կատարել այլ գործողությունները օբյեկտային կոդի ևւ Ծրագրի ելման տեքստի հետ, որոնք ունեն Ծրագրում օգտագործվող ալգորիթմերի իրացման մասին տեղակատվություն ստանալու նպատակը, ինչպես նաևւ Ծրագրի, Ծրագրի ցանկացած բաղադրիչների, Օգտատիրոջ բջիջային սարքի վրա պահվող քարտեզագրական նյութերի, այլ պատկերների ևւ այլ տվյալների այլ օգտագործումը իրականացնելու (իրականացումը թույլ տալու) նպատակը, առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության:

4.2. Առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության Օգտատերը իրավունք չունի կոմերցիոն նպատակներով վերարտադրել ևւ տարածել Ծրագիրը (այդ թվում նաևւ վարձատրության դիմաց), այդ թվում նաևւ ծրագրային մթերքների հավաքածոների կազմի մեջ:

4.3. Առանց Իրավատիրոջ գրավոր համաձայնության Օգտատերը իրավունք չունի տարածել Ծրագիրը այն տեսքով, որը տարբերվում է նրա կողմից ստացվածից:

 

5. Հատուկ պայմանները

5.1. Ծրագրի որոշ ֆունկցիաների կատարումը հնարավոր է միայն Ինտերնետ համացանցին մուտքի առկայության դեպքում: Օգտատերը ինքնուրույն ստանում է ևւ վճարում է նման մուտքը իր կապի օպերատորի կամ Ինտերնետ համացանցի մուտքի պրովայդերի պայմաններով ևւ սակագներով:

5.2. Ծրագիրը Օգտատիրոջը տրամադրում է ուղևւորների ևւ ուղեբեռերի փոխադրման վերաբերյալ ծառայությունների համար Օգտատիրոջ պոտենցիալ պահանջարկի մասին տեղեկատվությունը տեղադրելու հնարավորությունը, ինչպես նաևւ ծանոթանալ նշված բնագավառում ծառայություններ ցուցաբերող կազմակերպությունների առաջարկությունների մասին տեղեկատվության հետ, ևւ Օգտատիրոջ կողմից հանձնարարված պարամետրերով իրականացնել նման առաջարկությունների որոնումը:

5.3. Ծրագրի շրջանակում Օգտատիրոջը հասանելի տեղեկատվությունը (այսուհետև՝ «Տվյալներ») տրամադրվում է Իրավատիրոջ գործընկերների կողմից: Առաջարկվող ծառայությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար (այդ թվում՝ սրահում wi-fi մուտքի կետի առկայության, Իրավատիրոջ գործընկերոջ կողմից սրահում ֆոտո/վիդեոնկարահանման իրականացման մասին տեղեկատվություն և այլ տեղեկատվություն) Օգտատերը կարող է դիմել Իրավատիրոջ գործընկերներին կամ, օգտագործելով ծրագրի ֆունկցիոնալը, տրամադրել իր կոնտակտային տվյալները, որոնց միջոցով Ծառայության գործընկերները կկարողանան ինքնուրույն կապնվել Օգտատիրոջ հետ և տրամադրել իրեն առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն:

5.4. Իրավատերը պատասխանատվություն չի կրում պարտնյորների կողմից տրամադրվող տեղեկատվության բովանդակության ևւ/կամ արդիականության համար, ներառելով պարտնյորների ծառայությունների արժեքի մասին տեղեկատվությունը, ինչպես նաևւ տվյալ պահին դրանց առկայության մասին տեղեկատվությունը:

5.5. Ծառայությունների ձեռք բերման հարցերով Օգտատիրոջ փոխներգործությունը պարտնյորների հետ իրականացվում է Օգտատիրոջ կողմից ինքնուրույն կերպով (առանց Իրավատիրոջ մասնակցության) համաձայն պարտնյորների մոտ ընդունված ծառայություններ ցուցաբերելու կանոններին: Իրավատերը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ ևւ պարտնյորների կողմից կատարվող ֆինանսական ևւ ցանկացած այլ գործարքների համար, ինչպես նաևւ Օգտատիրոջ կողմից պարտնյորների ծառայությունների ձեռք բերման արդյունքով ցանկացած հետևւանքների համար:

5.6. Օգտատերը Իրավատիրոջը համաձայնություն է տալիս իր անձնական տեղեկատվությունը մշակելու համար (ներառելով անձնական տվյալները), Իրավատիրոջ կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները Իրավատիրոջ պարտնյորներին փոխանցելու համար, ինչպես նաևւ անձնական տեղեկատվությունը մշակելու համար Իրավատիրոջ պարտնյորներին փոխանցելու համար Օգտատիրոջը Ծրագրի շրջանակներում ծառայություններ ցուցաբերելու վրա ուղղված նպատակների համար: Օգտատիրոջ կողմից Ծրագիրը օգտագործելու ժամանակ Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը փոխանցվում է «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ին, այն պայմաններով ևւ նպատակներով մշակելու համար, որոնք սահմանված են «ՅԱՆԴԵՔՍ» ՍՊԸ-ի գաղտնիության քաղաքականության մեջ, որը հասանելի է https://yandex.ru/legal/confidential_hy հասցեյով:

5.7. Սույնով Օգտատերը ծանուցված է, հասկանում է ևւ համաձայնվում է այն բանի հետ, որ Ծրագիրը կարող է հավաքել դիմազուրկ (առանց Օգտատիրոջ անձնական տվյալների հետ կապումի) վիճակագրական տվյալները Ծրագրի օգտագործման մասին ևւ հայտարարութ ռեժիմով դրանք հաղորդել Իրավատիրոջը:

5.8. Ծրագրի գրանցումը և օգտագործումը կատարվում է Օգտատիրոջ բջջային հերախոսի համարի օգտագործմամբ: Օգտատիրոջ կողմից Ծրագրի՝ Օգտատիրոջ բջջային հեռախոսի հիշողությունից հեռացնելու դեպքում Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը, որը ստացել է Իրավատերը Ծրագրում Օգտատիրոջ բջջային հեռախոսի համարի օգտագործմամբ ավտորիզացման և Ծրագրի օգտագործման ընթացքում, պահպանվում է Յանդեքս.Տաքսի ծառայության շրջանակում: Այն դեպքում, եթե Ծրագիրը կրկին տեղադրվում է սարքի վրա և կատարվում է գրանցում, որպես նույնացուցիչ օգտագործելով նույն բջջային հեռախոսի համարը, Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը, որը տրամադրվել է նշված բջջային հեռախոսի համարի օգտագործմամբ, ամբողջությամբ վերականգնվում է:

5.9 Կասկածներից խուսափելու համար Իրավատերը չի մատուցում ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայություններ և տեղեկատվա-դիսպետչերական ծառայություններ:

 

6. Պատասխանատվությունը ըստ Լիցենզիան

6.1. Ծրագիրը տրամադրվում է «ինչպես կա» (as is) պայմաններով: Իրավատերը ոչ մի երաշխիք չի տրամադրում Ծրագրի անվրեպ ևւ անխափան աշխատանքի վերաբերյալ, կամ նրա առանձին բաղադրիչների ևւ/կամ ֆունկցիաների վերաբերյալ, Օգտատիրոջ կոնկրետ նպատակներին Ծրագրի համապատասխանության վերաբերյալ, չի երաշխավորում Տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, լրիվությունը ևւ արդիականությունը, ինչպես նաևւ չի տրամադրում սույն Լիցենզիայի մեջ ուղղակիորեն չնշված ոչ մի երաշխիք:

6.2. Իրավատերը պատասխանատվություն չի կրում Ծրագրի որևւէ օգտագործման կամ օգտագործման անկարողության արդյունքով որևւէ ուղղակի կամ անուղղակի հետևւնքների համար (ներառելով Տվյալները) ևւ/կամ Օգտատիրոջը ևւ/կամ երրորդ անձանց պատճառված վնասների համար, (ներառելով Տվյալները) Ծրագրի կամ նրա առանձին բաղադրիչների ևւ/կամ ֆունկցիաների որևւէ օգտագործման կամ օգտագործման անկարողության արդյունքով, այդ թվում նաևւ նրանց աշխատանքի մեջ հնարավոր սխալների կամ խափանումների պատճառով, բացառությամբ այն դեպքերը, որոնք նախատեսված են օրենսդրությամբ:

6.3. Բոլոր հարցերը ևւ պահանջները, որոնք կապված են Ծրագրի կամ Տվյալների օգտագործման/օգտագործելու անհնարիության հետ, ինչպես նաևւ Ծրագրի կամ Տվյալների կողմից օրենսդրության ևւ/կամ երրորդ անձանց իրավունքների հավանական խախտումի հետ, պետք է ուղարկվեն հետադարձ կապի ձևւի միջոցով support@taxi.yandex.com հասցեյով:

6.4. Սույն Լիցենզիան և Ծրագրի օգտագործման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

7. Ծրագրի բարելավումները/ նոր վերսիաները

7.1. Սույն Լիցենզիայի գործողությունը տարածվում է Ծրագրի բոլոր հետագա բարելավումների/ նոր վերսիաների վրա: Համաձայնվելով Ծրագրի բարելավումների/ նոր վերսիաների տեղադրման հետ, Օգտատերը ընդունում է սույն Լիցենզիայի պայմանները Ծրագրի համապատասխան բարելավումների/ նոր վերսիաների համար, եթե Ծրագրի նոր վերսիայի բարելավումը/տեղադրումը չի ուղեկցվում այլ լիցենզիոն համաձայնագրով:

 

8. Սույն Լիցենզիայի պայմանների փոփոխումը

8.1. Սույն լիցենզիոն համաձայնագիրը Իրավատիրոջ կողմից միակողմանի կարգով կարող է փոփոխվել: Սույն Լիցենզիայի պայմանների մեջ մտցված փոփոխությունների մասին Օգտատիրոջը ուղղված Ծանուցումը հրապարակվում է. https://yandex.com/legal/taxi_mobile_agreement_hy էջի վրա: Նշված փոփոխությունները լիցենզիոն համաձայնագրի պայմաններում ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից, եթե համապատասխան հրապարակումի մեջ նշված չե մի այլ բան:

 

9. «Յանդեքս.Տաքսի»-ի վավերապայմանները:

«Յանդեքս.Տաքսի Բ․ Վ․» (գրանցման համար՝ 64591069)

Սահմանափակ պատասխանատվությամբ փակ ընկերություն

Հասցե՝ Schiphol Boulevard 165, 1118 BG Schiphol, Նիդերլանդներ

e-mail: support@taxi.yandex.ru

Հրապարակման ամսաթիվը: 16.05.2017

Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yandex.com/legal/yandexgo_mobile_agreement/01072016