Yandex Pro Privacy Notice

Yandex Pro-ի գաղտնիության ծանուցագիր
Yandex Pro-ն բջջային և վեբ հավելվածներ են (այսուհետ ՝ «հավելված»), որոնք մշակված են միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերության կողմից։
Մեր հավելվածը ձեզ թույլ է տալիս ստանալ տեղափոխման և առաքման ծառայությունների պատվերներ Yandex Go և Yandex Eats բջջային և վեբ հավելվածների օգտատերերից («հաճախորդներ»)։
1. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ
Մենք հավատարիմ ենք գաղտնիության պաշտպանությանը և ուզում ենք թափանցիկ լինել մեր գործունեության և ձեր անձնական տվյալների մշակման գործընթացի վերաբերյալ։
Հետևաբար, սույն Գաղտնիության ծանուցագրի նպատակն է՝ տեղեկացնել ձեզ, թե ինչպես և ինչ նպատակներով ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները։
2. Ո՞Վ Է ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
2.1 Ձեր անձնական տվյալները մշակվում են ձեր երկրում ծառայությունը մատուցող ընկերության կողմից։
Այս ընկերությունները գործում են որպես «տվյալների վերահսկիչներ»՝ համաձայն գաղտնիության մասին գործող օրենքների, և սահմանում են անձնական տվյալների մշակման նպատակներն ու միջոցները։
Ապրանքանիշ | Երկիր | Ընկերություն | Հասցե |
Yandex Pro | Վրաստան | Ridetech Georgia LLC | Davit Aghmashenebeli Avenue 129a, Shop N4, Tbilisi, Georgia (Դավիթ Աղմաշենեբելու պողոտա 129ա, խանութ N4, Թբիլիսի, Վրաստան) |
Մոլդովա | Ridetech S.R.L. | 65 Stefan cel Mare si Sfant Boulevard, office 806, Chisinau city, Republic of Moldova (Շտեֆան սել Մարե և Սֆանտ բուլվալ 65, գրասենյակ 806, Քիշնև քաղաք, Մոլդովայի Հանրապետություն) | |
Ղրղզստանի Հանրապետություն | Yandex.Taxi Corp LLС | 58A Erkindik Boulevard, 720040, Bishkek, Kyrgyz Republic (Էրկանդիկ բուլվար 58Ա, 720040, Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն) | |
Սերբիա | RideTechnology Global FZ-LLC | 101, 1st Floor, Bld. 4, Dubai Internet City, Dubai, UAE (101, 1-ին հարկ, շենք 4, Դուբայ ինտերնետ քաղաք, Դուբայ, ԱՄԷ) | |
Ուզբեկստան | YandexGo UB LLC | 2 Shahrizabz street, Tashkent, Republic of Uzbekistan (Շահրիզաբզի փողոց 2, Տաշքենդ, Ուզբեկստանի Հանրապետություն) | |
Հայաստան | «Րայդթեք էյ էմ» ՍՊԸ | Yerevan, Moskovyan street, building 35 (ՀՀ, ք.Երևան, Մոսկովյան փողոց, շենք 35) | |
Ղազախստան | Yandex.Taxi Corp LLP | 100/4 Nursultan Nazarbaev Avenue, office 105, Almaty 050000, Republic of Kazakhstan (Նուրսուլթան Նազարբաևի պողոտա 100/4, գրասենյակ 105, Ալմաթի 050000, Ղազախստանի Հանրապետություն) | |
Թուրքիա | YE Bilgi Teknolojileri Danışmanlık Limited Şirketi | Halaskargazi Mahallesi, Halaskargazi Cd. No: 38-66 /215 Şişli İstanbul, Türkiye(Հալասքարգազի թաղամաս, Հալասքարգազի փող., 38-66 /215 Շիշլի Ստամբուլ, Թուրքիա) |

2.2. Մեր հավելվածներն օգտագործում են իսկորոշման մեկ միասնական գործիք։ Այս գործիքը տրամադրվում է տարբեր ընկերությունների կողմից՝ կախված ձեր բջջային օպերատորի երկրից, ինչպես նշված է Yandex ID ծառայության Օգտագործման պայմաններում (հասանելի են այստեղ՝ https://yandex.com/legal/id_privacy_policy/en)։ Որպեսզի պարզեք, թե ինչպես են այս ընկերությունները մշակում ձեր անձնական տվյալները, խնդրում ենք ծանոթանալ Yandex ID ծառայության Գաղտնիության ծանուցագրին (հասանելի է այստեղ՝ https://yandex.com/legal/id_privacy_policy/en).
3. Ո՞Ր ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԵՆ ՄՇԱԿՎՈՒՄ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ
Մեր կողմից մշակվող անձնական տվյալների կատեգորիաները, նշված տվյալների աղբյուրը, մշակման նպատակները և իրավական հիմքերը հետևյալն են.
Աղբյուր | Տվյալների կատեգորիաներ | Նպատակներ | Իրավական հիմք |
Դուք մեզ տրամադրում եք | Հեռախոսահամար, անուն, ազգանուն, հայրանուն, վարորդական վկայականի տվյալներ կամ Նույնականացման քարտը (ID card) , բնակության երկիրը և քաղաքը, քաղաքացիություն, էլ.փոստ, ծննդյան ամսաթիվ | Հաշիվը գրանցելու, գրանցման ընթացքում ձեզ հետ հաղորդակցվելու, հավելվածում ձեզ որպես օգտատեր նույնականացնելու և ձեզ համար հասանելիություն ապահովելու համար Ձեր վարձատրությունը գանձելու համար | Պայմանագիր* |
Հեռախոսահամար, անուն, ազգանուն, հայրանուն, վարորդական ստաժ, մեքենայի մոդել և պետհամարանիշ, լուսանկար | Վարորդի և մեքենայի տվյալները հաճախորդներին փոխանցելու համար | Պայմանագիր* | |
Ռեֆերալ կոդ | Ռեֆերալ ծրագրում ձեզ նույնականացնելու համար (անհրաժեշտության դեպքում) | Պայմանագիր* | |
Անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, սոցիալական ապահովության համար կամ ՀՎՀՀ (առկայության դեպքում), Նույնականացման քարտը (ID Card) (որոշ երկրներում պարտադիր չէ), ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, քաղաքացիություն, վարորդական վկայականի տվյալներ, պրոֆիլի նկար (որոշ երկրներում պարտադիր չէ), տաքսի վարելու թույլտվություն (եթե կիրառելի է տվյալ երկրում) | Հավելվածում ձեր էլ. քարտը ստեղծելու համար | Պայմանագիր* | |
Ձեր վարորդական վկայականի կամ Նույնականացման քարտի (ID card) պատճենը և ձեր լուսանկարը՝ վարորդական վկայականի կամ Նույնականացման քարտի (ID card) հետ (ըստ պահանջի) | Որպեսզի ստուգենք մեքենա վարելու ձեր իրավունքը և հաստատենք ձեր տվյալները | Օրենսդրական պարտավորությունների կատարում | |
Սելֆի, Նույնականացման քարտի (ID card) լուսանկար, ձեր լուսանկարը Նույնականացման քարտը (ID card) հետ (որոշ երկրներում պարտադիր չէ) | Պատվերների հասանելիություն տրամադրելուց առաջ վարորդին ինքնությունը հաստատելու համար | i) Պայմանագիր* ii) Հաճախորդի անվտանգությունն ապահովելու մեր օրինական շահագրգռվածությունը
(կախված սպասարկման երկրի օրենսդրությունից և անվտանգության ռեժիմից) | |
Բանկային տեղեկություններ | Ձեր վարձատրությունը վճարելու համար | Պայմանագիր* | |
Ձեր պատկերը և ձայնի ձայնագրությունը | Ձեր անձը հաստատելու, հաճախորդին ձեր անձը հաստատելու և մեքենայի մեջ իրադարձությունները ձայնագրելու համար, որպեսզի միջադեպի դեպքում ձայնագրությունը տրամադրվի հետաքննության և կոնֆլիկտի կարգավորման նպատակներով**** | i) Համաձայնություն** ii) Ձեր և հաճախորդի անվտանգությունն ապահովելու մեր օրինական շահագրգռվածությունը iii) Վարորդի կենսական շահը iv) Հանրային շահ
(կախված սպասարկման երկրի օրենսդրությունից և անվտանգության ռեժիմից) | |
Էլփոստի հասցեն, հեռախոսահամարը | i) Ձեր պատվերների վերաբերյալ ծառայության կողմից ունեցած տեղեկություններն ուղարկելու և մեր հավելվածների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով
ii) Մեր և մեր գործընկերների պրոդուկտների ու առաջարկների մասին ձեզ տեղեկացնելու, ինչպես նաև կազմակերպելու ձեր մասնակցությունը մարկետինգային մրցույթներում կամ նմանատիպ այլ միջոցառումներում։ | i) Պայմանագիր*
ii) Համաձայնություն** | |
Տվյալների լրացման ձևաճափ. անուն, հեռախոսահամար, էլ.փոստի հասցե, օգտատիրոջ հաղորդագրություն կամ կարծիք | i) Ձեր կարծիքը ստանալու համար
ii) Հաճախորդի աջակցման հարցումը մշակելու համար | i) Օրինական շահագրգռվածություն՝ հետադարձ կապ ստանալու և այդ արձագանքների հիման վրա մեր ծառայությունը բարելավելու հարցում
ii) Պայմանագիր*
| |
Ստանում ենք ձեր սարքից և մեր հավելվածներից | IP հասցե, սարքի նույնացուցիչ, սարքի տեսակ և մոդել, բջջային օպերացիոն համակարգ, դիտարկիչ կամ բջջային հավելվածի մասին տեղեկություններ | Ձեր հաշիվ և մեր ՏՏ համակարգեր մուտքն ապահովելու համար | Օրինական շահագրգռվածություն՝ ապահովելու մեր համակարգերի և մեր օգտատերերի տվյալների անվտանգությունը |
Գովազդային նույնացուցիչ | Թիրախավորված գովազդն անհատականացնելու համար | Համաձայնություն** | |
Ձեր վարելու ոճը, արագությունը, սարքի տատանումները, երբ դուք վարում եք | Ձեր վարելու ոճը վերահսկելու և արագության սահմանափակումներին ենթարկվելու, անվտանգությունն ապահովելու համար | i) Պայմանագիր* ii) Անվտանգությունն ապահովելու և դժբախտ պատահարները կանխելու մեր օրինական շահագրգռվածությունը iii) Հանրային շահ
(կախված սպասարկման երկրի օրենսդրությունից և անվտանգության ռեժիմից) | |
Գեներացվում է, երբ դուք օգտագործում եք մեր հավելվածները | Օգտատիրոջ նույնացուցիչ, պատվերների հաճախականություն, պատվերը կատարելու համար պահանջվող ժամանակ, ծառայության ժամանակահատված, հավելվածներն օգտագործելիս դիտված էկրանների քանակ, պատվերի միջին արժեք | i) Հավելվածը և օգտատիրոջ փորձառությունը բարելավելու, օգտակար գործառույթներ տրամադրելու, հավելվածների ինտերֆեյսները փոփոխելու ii) Վերլուծելու օգտատերերի գործողությունները մարկետինգային նպատակներով՝ բարելավելու մեր մարկետինգային և բիզնես ռազմավարությունը iii) Կազմակերպելու ձեր մասնակցությունը մրցույթներին և նմանատիպ այլ միջոցառումների | i) Օրինական շահագրգռվածություն՝ բարելավելու մեր հավելվածը, օգտատերերի փորձառությունը և ծառայությունը ii) Օրինական շահագրգռվածություն՝ իրականացնելու մարկետինգային հետազոտություններ
iii) Համաձայնություն** |
Ձեր կողմից ընդունած պատվերների մանրամասները՝ պատվերի ամսաթիվը և ժամը, նստեցման կետը, նշանակման կետը , երթուղին, գինը, վճարման եղանակը, մեքենայի մոդելը և պետհամարանիշը, վարորդի անունը, փոխադրողի տվյալները | Ձեր պատվերի պատմությունը ձեզ տրամադրելու և մեր ծրագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար | Պայմանագիր* | |
Դուք տրամադրում եք աջակցման թիմին | Պատվերների մասին տեղեկությունները և պատմությունը, կոնտակտային տվյալները, մեկնաբանությունները, կցորդները, այլ մանրամասներ, որոնք դուք նշում եք ձեր հայեցողությամբ, կամ որոնք աջակցման թիմը պահանջում է իր հայեցողությամբ | Ձեզ աջակցություն տրամադրելու և օգնելու ձեզ լուծել մեր հավելվածների հետ կապված խնդիրները | Պայմանագիր* |
Գեներացվում է, երբ դուք հավելվածների միջոցով հաղորդակցվում եք աջակցման ծառայության թիմի հետ | Խոսակցությունների ձայնագրություններ, ձեր հաղորդակցությունները հավելվածներում կամ այլ միջոցներով և ձեր կողմից տրամադրած կամ մեր հավելվածների գեներացված (ստեղծած) այլ տվյալներ | Պաշտպանելու մեր օրինական և երրորդ անձանց իրավունքները, լուծելու վեճերը և իրավական պահանջները, վերահսկելու մատուցվող ծառայության որակը | Օրինական շահագրգռվածություն՝ պաշտպանելու մեր իրավունքները, լուծելու վեճերը և վերահսկելու մեր ծառայությունների որակը |

* Անձնական տվյալները մշակվում են Yandex Pro-ի Լիցենզային համաձայնագրով և Pro-ի օգտատիրոջ քարտային ծառայության օգտագործման պայմաններով սահմանված պայմանագրի հիման վրա (հասանելի են հետևյալ հասցեով ՝ https://yandex.ru/legal/drivers_termsofuse/), որը դուք ընդունել եք ձեր հաշիվը ստեղծելիս կամ մեր Ծառայություններ մուտք գործելիս։
** Երբ մենք հայցում ենք ձեր համաձայնությունը ցանկացած տեսակի անձնական տվյալների մշակման համար, մենք ձեզ տեղեկացնում ենք հավաքագրված տվյալների և տվյալների հավաքագրման նպատակի մասին։Դուք կարող եք հրաժարվել նման համաձայնություն տրամադրելուց, և դա չի ազդի մեր հավելվածներն օգտագործելու ձեր կարողության վրա։ Դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել ձեր համաձայնությունը՝ կապ հաստատելով մեզ հետ։
*** Երկրի օրենսդրությունը, որտեղ մենք ծառայություններ ենք մատուցում, կամ որտեղ գտնվում է մեր համապատասխան անձնական տվյալների մշակողը, կարող է մեզ վրա որոշակի իրավական պարտավորություններ դնել։ Մենք պետք է մշակենք ձեր անձնական տվյալները՝ սույն օրենսդրությանը համապատասխան։ Մենք չենք մշակում անձնական տվյալները՝ որևէ երրորդ երկրի օրենքներին համապատասխանելու համար, այլ միայն՝ ձեր երկրի (երկրի, որտեղ դուք օգտվում եք մեր ծառայությունից) և/կամ այն երկրի օրենքներին համապատասխան , որտեղ գրանցված է ծառայությունը մատուցող մեր կազմակերպությունը (եթե այն տարբեր է ձեր երկրից)։
**** Ավտոմեքենայի աուդիո և վիդեո ձայնագրումը հանդիսանում է արտակարգ իրավիճակների համար նախատեսված գործառույթ ։ Այն կօգտագործվի միայն սպառնալիքի, կոնֆլիկտի կամ վտանգի բացառիկ դեպքերում, երբ վարորդը միացնի «Կոնֆլիկտ» կոճակը՝ Yandex Go-ի օգտագործման պայմաններին համապատասխան։ Ե՛վ օգտատերը, և՛ վարորդը ծանուցվում են վեճերի լուծման և անվտանգության նպատակներով կատարվող ձայնագրության մեկնարկից առաջ։
4. Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՍՎՈՒՄ ԿԱՄ Ո՞ՒՄ ԵՆՔ ՓՈԽԱՆՑՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
4.1 Ձեր անձնական տվյալների ստացողները
Ձեր անձնական տվյալները տրամադրվում են միայն հետևյալ երրորդ անձանց.
i) Կողմեր, որոնք ուղղակիորեն ներգրավված են հավելվածում ծառայությունների մատուցման գործում.
- մեր գործընկերները, որոնք ներգրավված են ձեր պատվերների ստացման և մշակման մեջ, և որոնք նույն նպատակով տրամադրում են ծրագրային լուծումներ,
- վճարային ծառայությունների մատակարարները և շարժական փողի ծառայություններ մատուցողները, որոնք օգնում են էլեկտրոնային գործարքների իրականացմանը,
- ապահովագրական ընկերությունները,
- մեր գործընկերները, որոնք մեզ տրամադրում են էլեկտրոնային վճարումների գործառույթներ և իրականացնում են փողերի լվացման դեմ պայքարի և «ճանաչիր հաճախորդիդ» ստուգումներ,
- եթե կիրառելի է ձեր երկրի դեպքում, մեր գործընկերները, որոնք մեր օգտատերերին տրամադրում են վիրտուալ բանկային քարտեր,
- եթե կիրառելի է ձեր երկրի դեպքում, միկրոֆինանսավորման կազմակերպություններ, որոնք վարկեր են տրամադրում,
- Եթե կիրառելի է ձեր երկրի դեպքում, մեր գործընկերները տրամադրում են մեքենաներ վարձակալությամբ,
- Եթե կիրառելի է ձեր երկրի դեպքում, մեր գործընկերները նախնական ստուգումներ են անցկացնում.
- մեզ հետ փոխկապակցված անձինք, որոնք տրամադրում են իսկորոշման (նույնականացման) գործիքներ,
- մեզ հետ փոխկապակցված անձինք և երրորդ անձինք, որոնք մեզ տրամադրում են սերվերներ, տվյալների պահեստներ և ենթակառուցվածքային այլ հարմարություններ, և
- մեզ հետ փոխկապակցված անձինք և երրորդ անձինք, որոնք մեզ օգնում են մեզ հաճախորդների աջակցության հարցում։
Այն կազմակերպությունները, որոնք կարող են ներգրավված լինել անձնական տվյալների մշակման մեջ, թվարկված են հետևյալ էջում՝ https://yandex.com/legal/affiliates։ Պարտադիր չէ, որ թվարկված բոլոր կազմակերպությունները ներգրավված լինեն ձեր տվյալների մշակմանը, քանի որ նրանց ներգրավվածությունը կախված է ձեր օգտագործած ծառայությունից և այն երկրից, որտեղ դուք օգտագործում եք այն։ Մենք չենք փոխանցում անձնական տվյալները մեր ընկերությունների միջև՝ խախտելով ձեր երկրի գաղտնիության մասին օրենքները։
ii) իրավունք ունեք ստանալու ձեր անձնական տվյալները ' համաձայն այն օրենսդրության, որին ենթակա է համապատասխան անձնական տվյալների մշակող ը:
- օրինակ՝ եթե իրավապահ մարմիններն օրինական իրավունք ունեն տեսնելու ձեր անձնական տվյալները, կամ ֆինանսական կարգավորող մարմինները պատշաճ կերպով լիազորված են հետաքննելու կասկածելի գործողությունները կամ գործարքները (համաձայն ձեր երկրի և (կամ) այն երկրի գործող օրենսդրության, որտեղ գրանցված է ձեզ ծառայություն մատուցող մեր կազմակերպությունը)։ Մենք չենք փոխանցում ձեր անձնական տվյալները պետական մարմիններին՝ խախտելով գաղտնիության մասին գործող օրենսդրությունը։
iii) Կողմեր, որոնք օգնում են մեզ բարելավել մեր հավելվածը.
- օրինակ՝ մեր ծառայություններից օգտվելու ժամանակ առաջացած տեխնիկական սխալների մասին տվյալները փոխանցվում են մեզ հետ փոխկապակցված անձանց, որոնք ներգրավված են մեր հավելվածների մշակման մեջ։
iv) Կողմեր, որոնք օգնում են մեզ տեղեկացնել ձեզ ապրանքների, ծառայությունների և առաջարկների մասին.
- օրինակ՝ գովազդի կամ սարքի նույնացուցիչները կարող են փոխանցվել այն ընկերություններին, որոնք մեզ տրամադրում են գովազդային կամ վերլուծական ծառայություններ։
4.2 Ձեր անձնական տվյալների փոխանցումը այլ երկրներ
Կողմերը, որոնց հետ մենք կիսվում ենք ձեր անձնական տվյալներով, կարող են գտնվել տարբեր երկրներում։
Այս երկրներից մի քանիսը կարող են չապահովել տվյալների կամ տվյալների սուբյեկտի իրավունքները պաշտպանության նույն մակարդակը այնպես, ինչպես այն երկիրը, որտեղ դուք օգտագործում եք ծառայությունը։ Նման դեպքերում մենք հետևում ենք անհրաժեշտ ընթացակարգերին՝ ապահովելու ձեր իրավունքների պահպանումը, և պաշտպանելու Ձեր անձնական տվյալները փոխանցման ընթացքում և դրանից հետո:
Նման ընթացակարգերը կարող են ներառել (ենթարկվելով գաղտնիության մասին գործող օրենքներին)՝
i) տվյալների պաշտպանության համաձայնագրերի միջոցով ստանձնված պարտավորություններ՝ հիմնված համապատասխան մարմինների կողմից տրված տվյալների փոխանցման ստանդարտ պայմանագրային դրույթների վրա,
ii) լրացուցիչ պայմանագրային պարտավորություններ՝ հիմնված այն երկրի տեղական օրենսդրության մեր գնահատման վրա, որտեղ փոխանցվում և մշակվում են ձեր անձնական տվյալները,
iii) տվյալների պաշտպանության իրավասու մարմնից փոխանցման գրանցում կամ թույլտվություն և/կամ
iv) լրացուցիչ տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ՝ կանխելու անձնական տվյալների չարտոնված կամ անօրինական, այսինքն՝ անհամատեղելի այն երկրի օրենքների հետ, որտեղ մենք մատուցում ենք ծառայությունը, օգտագործումը։
Մենք միշտ հետևում ենք այն երկրների գաղտնիության օրենքներին, որտեղ գործում ենք՝ ներառյալ տվյալների փոխանցման միջազգային պահանջներն ու սահմանափակումները։
5. Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5.1 Մենք մշակում ենք ձեր անձնական տվյալները մինչև մշակման նպատակին հասնելը։
5.2 Փաստացի պահպաման ժամկետը կախված է մշակվող անձնական տվյալներից և այն երկրից, որտեղ իրականացվում է մշակումը։ Օրինակ, հաճախորդների աջակցման թիմի, վարորդների կամ առաքիչների հետ հեռախոսազանգերի ձայնագրությունները սովորաբար պահվում են առավելագույնը 3 ամիս։
Մենք կարող ենք շարունակել մշակել ձեր անձնական տվյալները նույնիսկ , երբ դուք դրանք ջնջեք հավելվածից, եթե այդպիսի մշակումը պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է մեր իրավունքները և շահերը կամ երրորդ անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, մասնավորապես՝ դատական վարույթի համատեքստում։
Տվյալները ջնջելու հնարավորությունը կարող է սահմանափակվել նաև խոսքի և տեղեկատվության ազատությանը վերաբերող օրենքներով։
6. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Դուք ունեք մի շարք իրավունքներ՝ համաձայն գաղտնիության մասին օրենքների։ Ձեզ հասանելի իրավունքները կախված են ձեր անձնական տվյալների մշակման պատճառներից և կիրառելի օրենսդրությունից:
Դուք միշտ կարող եք տեսնել, ուղղել կամ ջնջել ձեր անձնական տվյալները՝ մեր իսկորոշման գործիքի միջոցով հավելված մուտք գործելուց հետո։
Դուք կարող եք օգտվել հետևյալ իրավունքներից՝ կապ հաստատելով հաճախորդների աջակցման թիմի հետ մեր հավելվածների միջոցով.
6.1 Մուտքի իրավունք
Ձեր անձնական տվյալները միշտ հասանելի են ձեզ։ Դուք իրավունք ունեք պահանջելու ձեր անձնական տվյալների պատճենը։
6.2 Ուղղում կատարելու իրավունք
Դուք իրավունք ունեք մեզ խնդրելու թարմացնել կամ ուղղել այն տեղեկությունները, որոնք կարծում եք, որ սխալ են, ոչ ճշգրիտ կամ հնացած։ Դուք նաև իրավունք ունեք մեզ խնդրելու լրացնել ցանկացած տեղեկություն, որը, ձեր կարծիքով, թերի է։
6.3 Համաձայնությունը չեղարկելու իրավունք
Դուք իրավունք ունեք հրաժարվելու ձեր անձնական տվյալների մշակմանը տված համաձայնությունից, եթե այդպիսի մշակումը հիմնված է ձեր համաձայնության վրա։
6.4 Ջնջելու իրավունք
Դուք իրավունք ունեք մեզ դիմելու՝ ձեր անձնական տվյալները ջնջելու համար որոշակի հանգամանքներում, օրինակ՝ եթե տվյալներն այլևս անհրաժեշտ չեն մեր նպատակների համար, եթե մենք մշակում ենք ձեր տվյալները առանց վավեր իրավական հիմքի կամ այլ անօրինական կերպով, եթե դուք հետ եք վերցրել ձեր համաձայնությունը (եթե մշակումը հիմնված է եղել ձեր համաձայնության վրա), եթե մենք հավաքել ենք ձեր տվյալները, երբ դուք անչափահաս էիք, կամ այլ հանգամանքներում՝ գործող օրենսդրության համապատասխան։
6.5 Մշակումը սահմանափակելու իրավունք
Դուք իրավունք ունեք սահմանափակելու ձեր անձնական տվյալների մշակումը որոշակի հանգամանքներում։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք օգտվել ուղղում կատարելու ձեր իրավունքից, ապա կարող եք պահանջել, որ մենք սահմանափակենք ձեր տվյալների մշակումը, քանի դեռ դրանք չեն ուղղվել։
6.6 Տվյալների դյուրատարության իրավունք
Եթե ձեր անձնական տվյալները մշակվում են ավտոմատացված միջոցներով՝ ձեր համաձայնության կամ մեզ հետ կնքված պայմանագրի հիման վրա (օրինակ՝ ձեզ տրամադրելու հավելվածի գործառույթները), դուք իրավունք ունեք ստանալու ձեր տվյալները ստրուկտուրավորված, լայնորեն կիրառվող և մեքենայաընթեռնելի ձևաչափով։
6.7 Առարկելու իրավունք
Դուք իրավունք ունեք առարկելու ձեր անձնական տվյալների մշակմանը, եթե համարում եք, որ մշակումը խախտում է ձեր իրավունքները։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ առարկելու իրավունքը կարող է իրացվել միայն այն դեպքում, եթե մենք մշակում ենք ձեր տվյալները օրինական շահերի կամ հանրային շահի հիման վրա։
Դուք իրավունք ունեք չենթարկվելու որոշմանը, որը հիմնված է բացառապես ավտոմատացված մշակման վրա, այդ թվում՝ պրոֆիլավորման վրա։ Մենք որոշումներ չենք ընդունում բացառապես ավտոմատացված մշակման, այդ թվում՝ պրոֆիլավորման հիման վրա։
6.8 Բողոք ներկայացնելու իրավունք
Մենք միշտ պատրաստ ենք քննարկելու ձեր բողոքներն ու առաջարկությունները։ Խնդրում ենք դրանք ուղարկել հաճախորդների աջակցման թիմին։
Դուք կարող եք նաև բողոք ներկայացնել համապատասխան վերահսկող մարմնին, եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են։
Համապատասխան վերահսկող մարմինների ցանկը և նրանց կոնտակտային տվյալները կարող եք գտնել այստեղ (https://yandex.com/legal/yandexgo_list_of_sa)։
7. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ
7.1 Դուք կարող եք կապ հաստատել հաճախորդների աջակցման թիմի հետ բջջային հավելվածի միջոցով։
7.2 Տվյալների պաշտպանության մասնագետի հետ կարելի է կապվել էլեկտրոնային փոստով հետևյալ հասցեով՝ dpo-yt@yandex-team.com ։ Խնդրում ենք ներառել հեռախոսահամարը, որով գրանցվել եք մեր հավելվածում։ Դա կօգնի մեզ արագ նույնականացնել ձեզ։
8. ԻՆՉՊԵ՞Ս Է ՓՈՓՈԽՎՈՒՄ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Սույն Գաղտնիության ծանուցագրում էական փոփոխություններ կատարելու դեպքում մենք կարող ենք օգտագործել ցանկացած հասանելի միջոց (push ծանուցումներ հավելվածում, SMS կամ էլ.փոստ)՝ ձեզ այդ մասին ծանուցելու համար։
Դա կարող է տեղի կունենա, օրինակ, եթե մենք ավելացնենք մշակման ենթակա անձնական տվյալների նոր կատեգորիաներ կամ տվյալների մշակման նոր նպատակներ։ Դուք ծանուցում կստանաք, նախքան նման փոփոխություններն ուժի մեջ մտնելը ։
Հրապարակման ամսաթիվ՝ 25.04.2025 թ.