Ինչպես է հաշվարկվում ուղևորության արժեքը

Գործող սակագների մասին տեղեկությունները հասանելի են սակագների:

Կայքի , ինչպես նաև iOS-ի (այդ թվում, Apple Watch-ում) և Android-ի (3.15 և ավելի նոր տարբերակ) համար նախատեսված հավելվածի միջոցով պատվերը ձևակերպելիս հաշվարկվում է ուղևորության վերջնական արժեքը: Շարժական օպերացիոն համակարգերի այլ տարբերակների համար նախատեսված հավելվածում ցուցադրվում է մոտավոր արժեքը:

Արժեքը հաշվարկվում է նշված սակագնի, նպատակակետի հեռավորության, ուղևորության տևողության, խցանումների մասին տվյալների և եղանակային պայմանների հիման վրա: Վճարովի ճանապարհով երթևեկելու վարձը չի մտնում այն արժեքի մեջ, որը ցույց է տալիս հավելվածը. այդ գումարը ուղևորը վճարում է առանձին:

Ուղևորության նախնական արժեքը չի ավելանա, նույնիսկ եթե ճանապարհին նոր խցանումներ առաջանան, կամ եթե վարորդը ստիպված լինի շեղվել նախանշված երթուղուց: Վերահաշվարկ կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե Դուք գերազանցել եք անվճար սպասելաժամանակը, փոխել եք ուղևորության վերջնակետը կամ ուղևորության ընթացքում վարորդին խնդրել եք կանգ առնել:

Նշում: Որոշ շրջաններում վերջնական արժեքը չի կիրառվում: Դրա փոխարեն հաշվարկվում է մոտավոր արժեքը: Եթե պատվերում չի նշվել նպատակակետը, էկրանին կցուցադրվի մեքենայի մոտեցման արժեքը ըստ ընտրված սակագնի: Վերջնական արժեքը հաշվարկվում է ուղևորության ավարտից հետո: