Ինչպիսի վճարման եղանակներ են հասանելի

Ուղևորության համար կարելի է վճարել կանխիկ կամ բանկային քարտով:

Քարտով վճարումը ակտիվացնելու համար կցեք բանկային քարտը Վճարման եղանակները բաժնում: Ընտրանքը հասանելի է, եթե Դուք տաքսի եք պատվիրում iOS-ի (8.0 կամ ավելի նոր տարբերակ) կամ Android-ի (4.0 կամ ավելի նոր տարբերակ) համար նախատեսված հավելվածի միջոցով:

Դուք կարող եք ընտրել վճարման եղանակը մեքենան պատվիրելու ժամանակ: Ուղևորությունը սկսվելուց հետո Դուք կարող եք կանխիկ վճարումը փոխել քարտով վճարման, բայց ոչ հակառակը: