Վարորդի գնահատումն ու վարկանիշը

Ուղևորության ավարտից հետո Դուք կարող եք գնահատել վարորդին, թողնել մեկնաբանություն ևգովեստի խոսք: Վարորդի վարկանիշից է կախված, թե արդյոք նա կկարողանա պատվերներ ստանալ ծառայությունից։ Դուք կարող եք գովեստի խոսք գրել այն վարորդի մասին, որին "հինգ" եք նշանակել. դա անելու համար առաջարկվող տարբերակներից ընտրեք այն, ինչը Ձեզ դուր է եկել ուղևորության ընթացքում:

Մենք կարդում ենք բոլոր մեկնաբանությունները և հաշվի ենք առնում դրանք վարորդի հետ մեր աշխատանքում: