Ինչպես դիտել և ջնջել ուղևորությունների պատմությունը

Յուրաքանչյուր պատվերի մասին տեղեկատվությունը հասանելի է հավելվածի  → Ուղևորությունների պատմություն ընտրացանկում:

Ուղևորության քարտում նշվում է ուղևորության երթուղին, արժեքը, ամսաթիվը և ժամը:

Սեղմեք քարտը, որպեսզի տեսնեք լրացուցիչ տեղեկություններ՝

  • Ուղևորության երթուղին քարտեզի վրա և նստեցման ու իջեցման հասցեները:
  • Ուղևորության տևողությունը:
  • Մեքենայի տվյալները:
  • Վարորդի տվյալները:
  • Սակագինը և ընդհանուր արժեքը:

Ուղևորությունների պատմությունում հասանելի է Զանգահարելկոճակը: Պատվերը կատարած վարորդի հետ կարելի է կապ հաստատել ուղևորության ավարտից հետո 24 ժամվա ընթացքում և մինչև հաջորդ պատվերի ձևակերպումը:

Ուղևորությունը պատմությունից ջնջելու համար մտեք հավելվածի  → Ուղևորությունների պատմությունընտրացանկ: Ընտրեք այն ուղևորությունը, որը ցանկանում եք ջնջել: Ուղևորության մասին տեղեկությունները բացվելուց հետո սեղմեք Ջնջել ուղևորությունը և ընտրեք Ջնջել: