Ինչպես ձևակերպել պատվեր

  1. Նշեք մեքենայի մոտեցման հասցեն: Եթե անհրաժեշտ հասցեն նախանշված է, սեղմեք Ուր կոճակը:

    Մեկ այլ հասցե ընտրելու համար, սեղմեք Փոխել հասցեն կամ տեղափոխեք կետը քարտեզի վրա:

  2. Նշեք նշանակման վայրը, որից հետո կհաշվարկվի ուղևորության նախնական արժեքը:

    Կարող եք նշել մինչև երեք միջանկյալ կետ (սեղմեք +): Միջանկյալ հասցեներով երթուղին հնարավոր է փոխել միայն պատվերը ձևակերպելիս:

  3. Ընտրեք սակագինը և վճարման եղանակը:

    Պատվերը ձևակերպելուց հետո Դուք կարող եք կանխիկ վճարման եղանակը փոխել քարտով վճարման եղանակի կամ ընտրել այլ բանկային քարտ, եթե հավելվածում կցված է մի քանի քարտ: Դրա համար էկրանի ներքևի մասում սեղմեք  → Փոխել վճարման եղանակը:

  4. Անհրաժեշտության դեպքում ավելացրեք մեկնաբանություն:

    Մեկնաբանության մեջ կարող եք նշել լրացուցիչ տեղեկություններ. օրինակ՝ գրել՝ "Սպասել շքամուտքի մոտ", որպեսզի վարորդին օգնեք գտնել Ձեզ:

  5. Սեղմեք Պատվիրել տաքսի: