Ուղևորության համար չեկ ստանալ
Ուղևորության ավարտից հետո կարող եք ստանալ՝
- Հաշվետվություն
- Վճարման անդորրագիր
Ուղևորությունների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու համար հավելվածում ավելացրեք ձեր էլ․ հասցեն։ Դուք կստանաք նամակ հղումով, որն անհրաժեշտ է բացել՝ հաշվետվությունների բաժանորդագրումը հաստատելու համար։ Դուք հաշվետվություն կստանաք յուրաքանչյուր ուղևորությունից հետո։
Վճարման անդորրագիրը ձեր խնդրանքով տրամադրում է վարորդը։ Եթե ուղևորությունն ավարտվել է, և դուք անդորրագիր չեք վերցրել, կարող եք այն տաքսոպարկից խնդրել։