Ավելացնել կամ հեռացնել քարտ
Քարտով վճարումը գործում է հավելվածի iOS (8.0 կամ ավելի նոր) և Android (4.0 կամ ավելի նոր) տարբերակների միջոցով արված պատվերների համար։
Ինչպես քարտ ավելացնել
Հավելվածին կարող եք ավելացնել առավելագույնը 5 բանկային քարտ․
- Բացեք հավելվածի ընտրացանկը Կցել քարտ (կամ Ավելացնել քարտ)։և սեղմեք
- Նշեք քարտի համարը, գործողության ժամկետը և CVV կոդը։ Քարտի համարը կարող եք ձեռքով մուտքագրել կամ սկանավորել սմարթֆոնի տեսախցիկի միջոցով՝ սեղմելով
նշանի վրա։
- Եվս մեկ անգամ սեղմեք Կցել քարտ (կամ Ավելացնել քարտ)։
Քարտի տեսակից, թողարկող բանկից և այլ պայմանների կախված՝ ստուգումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով․
- Քարտային հաշվից չնչին գումար է պահվում։ Պահված գումարը դուրս չի գրվում և ստուգումն ավարտելուց հետո կրկին հասանելի կլինի։
- Հավելվածն առաջարկում է մուտքագրել պահված գումարի չափը։ Գումարի չափը հնարավոր է իմանալ SMS-ից (եթե միացված է բանկից SMS-ներ ստանալու գործառույթը), բանկային քաղվածքից (բանկի կայքում կամ հավելվածում) կամ բանկի հավելվածում։
- Թողարկող բանկի կայքում դուք կարող եք ստանալ քարտի 3-D Secure հաստատում անցնելու առաջարկ։ Հաստատման եղանակը կախված է ձեր բանկից։ Ստուգումից հետո դուք կվերադառնաք հավելված։
Ինչպես հեռացնել քարտը
- Բացեք հավելվածի ընտրացանկը։
- Ընտրեք քարտը և սեղմեք Հեռացնել քարտը։