Yandex.Go

Յանդեքս.Տաքսի ծառայության օգտագործման պայմաններ (Յանդեքս Գոու)

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») հանդիսանում են «Րայդթեք ԷՅ ԷՄ ՍՊԸ» (այսուհետ՝ «Յանդեքս.Տաքսի») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկություն համացանցի օգտատիրոջը (այսուհետ՝ Օգտատեր)՝ օգտագործելու Յանդեքս.Տաքսի ծառայությունը (Յանդեքս Գոու) (այսուհետ՝ Ծառայություն)։

1.2. Օգտատիրոջ կողմից Ծառայության օգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandexgo.com/legal/yandexgo_privacy_notice) (այսուհետ՝ «Կարգավորող փաստաթղթեր»):

1.3. Երբ Օգտատերն սկսում է Ծառայության / դրա առանձին գործառույթների օգտագործումը, համարվում է, որ նա ամբողջովին ընդունել է սույն Պայմանները, ինչպես նաև Կարգավորող փաստաթղթերի պայմանները, առանց վերապահումների և բացառությունների: Այն դեպքում, եթե Օգտատերը համաձայն չէ Պայմանների և/կամ Կարգավորող փաստաթղթերի որևէ դրույթին, Օգտատերը իրավունք չունի օգտագործելու Ծառայությունն:

1.4. Յանդեքս.Տաքսին իրավունք ունի ցանկացած պահի, առանց Օգտատիրոջը ծանուցելու, փոփոխելու սույն Պայմանների դրույթները։ Սույն Պայմանների գործող խնբագրությունը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://yandexgo.com/legal/yandexgo_termsofuse: Պայմանների և Կարգավորող փաստաթղթերի նոր խնբագրությանը չծանոթանալու հետ կապված ռիսկերը կրում է Օգտատերը։ Այն փաստը, որ Պայմանների և Կարգավորող փաստաթղթերի փոփոխությունից հետո Օգտատերը շարունակում է օգտվել Ծառայությունից, համարվում է նրա համաձանությունը նոր խնբագրությանը:

1.5. Այն դեպքում, եթե Յանդեքս.Տաքսիի կողմից սույն Պայմանների 1.4 կետով նախատեսված կարգով սույն Պայմանների մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց Օգտատերը համաձայն չէ, Օգտատերը պարտավոր է դադարեցնել Ծառայության օգտագործումը:

1.6. Ծառայությունը Օգտատիրոջն առաջարկում է ուղևորներ և ուղեբեռ փոխադրելու համար Օգտատիրոջ պոտենցիալ պահանջարկի մասին տեղեկատվությունն անվճար տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև նշված բնագավառում ծառայություններ մատուցող փոխադրողների առաջարկությունների մասին տեղեկատվությանը ծանոթանալու և Օգտատիրոջ առաջադրած պարամետրերով նման առաջարկությունների որոնում իրականացնելու հնարավորություն: Տվյալ պահին Ծառայության բոլոր գոյություն ունեցող գործառույթները, ինչպես նաև դրանց ցանկացած զարգացումը և/կամ նոր գործառույթների ավելացումը հանդիսանում են սույն Պայմանների առարկան:

1.7. Օգտատիրոջ տարածաշրջանից կախված՝ Ծառայության բոլոր կամ որոշ գործառույթները կարող են լինել անհասանելի կամ սահմանափակ: Գործառույթները համարվում են որոշակի տարածաշրջանից Օգտատիրոջ համար անհասանելի (սահմանափակ), եթե Օգտատերը չի կարող դրանցից օգտվել բացահայտ ձևով: Նման սահմանափակումները շրջանցելուն ուղղված ցանկացած տեխնիկական և ծրագրային մեթոդների կիրառումը արգելված է: Սույն Պայմանների դրույթները, որոնք կարգավորում են Ծառայության՝ Օգտատիրոջ համար անհասանելի (սահմանափակ) գործառույթները, չեն կիրառվում այնքան ժամանակ, մինչև նման գործառույթները Օգտատիրոջ համար հասանելի լինեն բացահայտ ձևով: Ծառայության գործառույթների հասանելիության մասին տեղեկատվությունը որոշակի տարածաշրջանում Օգտատիրոջը տրամադրվում է ըստ Յանդեքս.Տաքսիին ուղղված նրա հարցման։

1.8. Կասկածներից խուսափելու նպատակով՝ Յանդեքս.Տաքսին չի մատուցում ուղևորներ և ուղեբեռ փոխադրելու և տեղեկատվական-դիսպետչերական սպասարկման ծառայություններ։

1.9. Օգտատիրոջ բոլոր խոսակցությունները սպասարկման ծառայության աշխատակիցների և Ծառայության Գործընկերների վարորդների հետ կարող են ձայնագրվել որակի վերահսկողության և սպասարկման բարելավման նպատակով։

1.10. Օգտագործելով Ծառայությունը՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը՝ ստանալու գովազդային բնույթի հաղորդագրություններ: Օգտատերը իրավունք ունի հրաժարվելու գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուց՝ Ծառայության համապատասխան գործառույթներն օգտագործելու միջոցով կամ ստացած գովազդային բնույթի հաղորդագրության մեջ նշված հրահանգներին հետևելով:

2. Ծառայության օգտագործումը: Ծառայության առանձին գործառույթները

2.1. Ծառայությունը տրամադրվում է Օգտատիրոջը անձնական ոչ առևտրային օգտագործման համար:

2.2. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ՝ Տեղեկատվություն) տրամադրվում է Ծառայության գործընկերների կողմից: Գործընկերների ցանկը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://taxi.yandex.com/#parkdetails: Առաջարկվող ծառայությունների (այդ թվում՝ տաքսի մեքենայի սրահում Wi-Fi մուտքի կետի առկայության, Յանդեքս.Տաքսիի գործընկերոջ կողմից տաքսի մեքենայի սրահում ֆոտո/վիդեո նկարահանման իրականացման մասին տեղեկատվություն և այլն) վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար Օգտատերը կարող է կամ դիմել Ծառայության գործընկերներին, կամ, օգտագործելով Ծառայության գործառույթները, տրամադրել իր կոնտակտային տվյալները, որոնց միջոցով Ծառայության գործընկերները կկարողանան ինքնուրույն կապվել Օգտատիրոջ հետ և տրամադրել նրան առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն:

2.3. Յանդեքս.Տաքսին պատասխանատվություն չի կրում Ծառայության գործընկերների կողմից տրամադրվող տեղեկատվության բովանդակության և/կամ արդիականության համար՝ ներառյալ փոխադրողների ծառայությունների արժեքի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև տվյալ պահին դրանց առկայության մասին տեղեկատվության համար: Ծառայությունների ձեռքբերման հարցերով Օգտատիրոջ փոխներգործողությունը փոխադրողների հետ իրականացվում է Օգտատիրոջ կողմից ինքնուրույն կերպով (առանց Յանդեքս.Տաքսիի մասնակցության)՝ համաձայն փոխադրողների ծառայությունների մատակարարման կանոնների: Յանդեքս.Տաքսին պատասխանատվություն չի կրում ֆինանսական և այլ գործառնությունների համար, որոնք կատարվում են Օգտատիրոջ և փոխադրողների կողմից, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից փոխադրողների ծառայությունների ձեռքբերման հետևանքների համար:

2.4. Օգտատիրոջը կարող են հասանելի լինեն փոխադրողների ծառայությունների գնահատման գործառույթները, ինչպես նաև Ծառայության և/կամ փոխադրողների ծառայությունների մասին մեկնաբանությունների/կարծիքների տեղադրումը: Օգտատերերի գնահատականները և կարծիքները տեղադրվում են Ծառայության կայքում, ինչպես նաև կարող են հասանելի լինել երրորդ անձանց կայքերում: Յանդեքս.Տաքսին իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած գնահատականի/կարծիքի տեղադրումը, ինչպես նաև ցանկացած պահի իր հայեցողությամբ և առանց պատճառները նշելու հեռացնել/արգելափակել Օգտատիրոջ կողմից տեղադրված գնահատականը/կարծիքը:

2.5. Սույն Պայմանների բազմակի խախտումների դեպքում Յանդեքս.Տաքսին իրեն իրավունք է վերապահում սահմանափակելու Ծառայության հասանելիությունը Օգտատիրոջ համար (կամ Ծառայության որոշ գործառույթների, եթե դա տեխնոլոգիապես հնարավոր է)՝ օգտագործելով նրա հաշիվը, կամ լիովին արգելափակելու Օգտատիրոջ հաշիվը, կամ օրենսդրության պահանջները կամ երրորդ անձանց օրինական շահերը և իրավունքները պահպանելու նպատակով Օգտատիրոջ նկատմամբ կիրառելու այլ միջոցներ:

2.6. Գործող առավելագույն սակագների մասին տեղեկատվությունը տեղադրված է Ծառայության կայքում և/կամ Yandex Go բջջային հավելվածում։ Տաքսի ծառայությունների բարձր պահանջարկի ժամանակահատվածներում (այդ թվում՝ տոների նախօրեին, զանգվածային միջոցառումների օրերին և այլ դեպքերում) Ծառայության առավելագույն սակագները կարող են բարձրացվել: Սակագների բարձրացման մասին Յանդեքս.Տաքսին տեղեկացնում է Ծառայության http://taxi.yandex.com կայքում համապատասխան հաղորդագրություն տեղադրելով կամ այլ եղանակով՝ Յանդեքս.Տաքսիի հայեցողությամբ:

2.6.1. Հեռախոսազանգի միջոցով հարցում կատարելիս Յանդեքս.Տաքսին իրավունք ունի ուղևորության արժեքի նկատմամբ կիրառելու հավելավճար, որը հաշվարկվում է կիրառելի առավելագույն սակագների համաձայն:

2.7. «Էկոնոմ», «Կոմֆորտ», «Բիզնես» և Ծառայությունում ներկայացված այլ սակագներով ուղևորներ և ուղեբեռների փոխադրելու ծառայությունները իրականացվում են ավտոմեքենաների զանազան դասերով: Ավտոմեքենայի այս կամ այն դասին վերագրումը իրականացվում է ավտոմատացված կերպով՝ Ծառայության գործընկերների կողմից ներկայացված ավտոմեքենայի բնութագրերի մասին տվյալների հիման վրա:

2.8. Հարցման չեղարկումը կարող է վճարովի լինել հետևյալ դեպքերում.

(1) Այն դեպքում, երբ Օգտատերը ավտոմեքենայի մոտեցումից հետո Ծառայության միջոցով չեղարկի հարցումը կամ չմոտենա այդ ավտոմեքենային այն մոտեցման պահից 30 րոպեի ընթացքում (հաշվի առնելով անվճար սպասման ժամանակը):

Այս դեպքում վճարովի չեղարկման արժեքը հաշվարկվում է որպես հետևյալի գումարը․

ա) նվազագույն արժեքը համապատասխան սակագնի շրջանակներում և

բ) անվճար սպասելաժամանակի րոպեները գերազանցող սպասման րոպեների քանակը, բայց ոչ ավելի, քան 30 րոպե, բազմապատկած վճարովի սպասելաժամանակի մեկ րոպեի արժեքով՝ ըստ Օգտատիրոջ կողմից ընտրած սակագնի:

(2) Այն դեպքում, երբ Օգտատերը ծառայության միջոցով չեղարկում է ավտոմեքենայի վճարովի մոտեցմամբ հարցումը՝ ծառայության ինտերֆեյսում դրա հաստատման պահից 3 (երեք) րոպե անց:

Այս դեպքում վճարովի չեղարկման արժեքը չի գերազանցում համապատասխան սակագնով ծառայությունների նվազագույն արժեքի գումարը և վճարովի մոտեցման արժեքի նշանակությունը:

Ավտոմեքենայի վճարովի մոտեցման դեպքում հարցման չեղարկման համար վճար չի գանձվում, եթե ավտոմեքենայի մոտեցման ենթադրվող ժամանակը ավելացել է ավելի քան 2 րոպեով՝ համեմատած հարցումը հաստատելու պահին ծառայության ինտերֆեյսում նշված ժամանակի հետ:

3) Դեպի օդանավակայան հարցման վճարովի չեղարկման դեպքում կիրառվում են քաղաքի սակագնային դրույքաչափերը, բացառությամբ ավտոմեքենայի մոտեցման արժեքի, որը հաշվարկվում է որպես ավտոմեքենայի մոտեցում քաղաքից դուրս՝ ըստ սակագնի:

2.9. Կախված Օգտատիրոջ գտնվելու վայրից և նրա գտնվելու վայրում առկա փոխադրամիջոցների առկայությունից՝ Օգտատիրոջը կարող է առաջարկվել պատվիրել փոխադրման ծառայություն՝ հավելավճարի դիմաց օգտագործելով փոխադրամիջոց ավելի հեռավոր վայրից («Վճարովի մոտեցում»): Վճարովի մոտեցման արժեքը հաշվարկվում է՝ ելնելով (1) համապատասխան փոխադրամիջոցի և Օգտատիրոջ գտնվելու վայրի միջև եղած հեռավորությունից և (2) այն ժամանակից, որն անհրաժեշտ է փոխադրամիջոցին՝ այդ հեռավորությունը հաղթահարելու համար: Օգտատերը կարող է իր հայեցողությամբ ընդունել կամ մերժել Վճարովի մոտեցման առաջարկը՝ սեղմելով համապատասխան կոճակը Yandex Go բջջային հավելվածում: Վճարովի մոտեցման առաջարկի ընդունման դեպքում Վճարովի մոտեցման առաջարկի արժեքն ավելացվում է փոխադրման ծառայության արժեքին: Վճարովի մոտեցում ներառող պատվերն ընդունելուց հետո Օգտատիրոջը տրվում է պատվերի անվճար չեղարկման ժամկետ (Անվճար չեղարկման ժամկետ): Անվճար չեղարկման ժամկետի տևողությունը հաշվարկվում է յուրաքանչյուր կոնկրետ պատվերի համար և Օգտատիրոջ ուշադրությանն է ներկայացվում Yandex Go բջջային հավելվածում: Եթե Օգտատերը որոշում է չեղարկել պատվերը Անվճար չեղարկման ժամկետի ավարտից հետո (ուշ չեղարկում), Օգտատիրոջից գանձվում է Վճարովի մոտեցման ամբողջ արժեքը (կիրառելի է միայն բանկային քարտով վճարվող փոխադրման ծառայությունների համար):

2.10. Այն դեպքում, երբ Ծառայության գործառույթների միջոցով հաշվարկված ուղևորության արժեքը կազմում է ոչ 100-ապատիկ դրամ, ապա ուղևորության արժեքը կկլորացվի վերև՝ մինչև 100-ապատիկ դրամ։

2.11. Օգտագործելով Ծառայությունը, Օգտատերը իր համաձայնությունն է տալիս Յանդեքս.Տաքսիին՝ Օգտատիրոջ անձնական տեղեկատվության (ներառյալ անձնական տվյալների) մշակման, Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը Յանդեքս.Տաքսիի գործընկերներին փոխանցելու և Յանդեքս.Տաքսիի գործընկերների կողմից Օգտատիրոջ անձնական տեղեկատվության մշակման համար՝ Ծառայության շրջանակներում Օգտատիրոջը ծառայություններ մատուցելու նպատակով։ Ծառայությունը օգտագործելու դեպքում Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը փոխանցվում է մշակման համար՝ գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների և նպատակների համաձայն, որը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://yandexgo.com/legal/yandexgo_privacy_notice։

3. Ծառայության շրջաանակներում անկանխիկ վճարման գործառույթ

3.1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման այն ծառայության համար վճարումը, որը տրամադրվել է Օգտատիրոջը՝ Ծառայության միջոցով նրա կողմից տեղադրված համապատասխան ծառայության պոտենցիալ պահանջարկի մասին տեղեկատվության համաձայն, կարող է իրականացվել Օգտատիրոջ կողմից՝

3.1.1. Անմիջապես փոխադրողին (այդ թվում նաև կանխիկ կամ այլ եղանակներով, որոնք կապված չեն Ծառայության հետ, այսուհետ սույն Պայմանների տեքստում և Ծառայության ինտերֆեյսում՝ «Կանխիկ»): Վճարման նման տեսակը իրականացվում է առանց Յանդեքս.Տաքսիի մասնակցության և սույն Պայմաններով չի կարգավորվում:

3.1.2. Օգտատիրոջը կարող է հասանելի լինել Կապված բանկային քարտով անկանխիկ վճարման գործառույթը (սույն Պայմանների 3.2 կետ)․ այդ դեպքում Յանդեքս.Տաքսին գործում է համապատասխան Ծառայության գործընկերոջ հանձնարարությամբ կամ այլ հիմքերով՝ ներգրավելով վճարների ընդունման լիազորված օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի կամ այլ կողմի, որը զբաղվում է հաշվարկային գործառնություններով կամ տեղեկատվական փոխներգործությամբ (այդ թվում՝ բանկերի) և հանդիսանում է վճարը ստացողը՝ որպես գործակալ կամ այլ կարգավիճակով (այսուհետև՝ «Անկանխիկ վճարում»): Անկանխիկ վճարման հնարավորությունը տրամադրելու վերաբերյալ Յանդեքս.Տաքսին չի երաշխավորում Ծառայության աշխատանքում սխալների և ընդհատումների բացակայությունը:

Օգտատիրոջ տարածաշրջանից կախված՝ Անկանխիկ վճարումը կարող է իրականացվել առանց Յանդեքս.Տաքսիի մասնակցության՝ որպես վճարումը ստացող, կամ ներգրավելով Յանդեքս.Տաքսին որպես հաշվարկների այլ մասնակից կամ տեղեկատվական փոխներգործության մասնակից:

Վճարման համապատասխան ձևի ընտրությունը կատարվում է Օգտատիրոջ կողմից Ծառայության ինտերֆեյսում: Միևնույն ժամանակ, ցանկացած պատճառով Անկանխիկ վճարում կատարելու անհնարինության դեպքում (ներառյալ, բայց չսահմանափակվելով այս գործառույթի ժամանակավոր տեխնիկական անհասանելիությամբ, Կապված քարտի միջոցով անկանխիկ վճարման ժամանակավոր կամ մշտական անհնարինությամբ, Կապված քարտի վրա միջոցների անբավարարությամբ) Օգտատերը պարտավորվում է վճարումը կատարել Կանխիկ եղանակով:

Անկանխիկ վճարման դեպքում հնարավոր է կատարել ինչպես մեկ գործարք՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության լրիվ արժեքի չափով, այնպես էլ մի քանի գործարքներ՝ ծառայության արժեքի առանձին մասերի համար, ինչպես ուղևորության ժամանակ, այնպես էլ դրա ավարտին:

Անկանխիկ վճարման դեպքում ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության վճարման հետ միասին Օգտատերը հնարավորություն ունի իր հայեցողությամբ կատարելու նաև լրացուցիչ անկանխիկ վճարում գործընկերոջ (վարորդի) օգտին՝ տոկոսային հարաբերությամբ ուղևորների և ուղեբեռի փոխադրման վճարվող ծառայության արժեքից (այսուհետ սույն Պայմանների տեքստում և Ծառայության ինտերֆեյսում՝ «Թեյադրամ»):

3.2. Կապված բանկային քարտը նշվում է Օգտատիրոջ կողմից Ծառայության ինտերֆեյսում, ընդ որում Օգտատերը նշում է հետևյալ տվյալները.

  • բանկային քարտի համարը,
  • գործողության ժամկետը,
  • պաշտպանիչ կոդը։

Եթե բանկային քարտի տվյալները ճիշտ են, վավեր են, և Ծառայության շրջանակներում տվյալ քարտը տեխնիկապես հնարավոր է օգտագործել, նշված բանկային քարտը ձեռք է բերում Կապված քարտի կարգավիճակ և կարող է օգտագործվել անկանխիկ վճարման համար (սույն Պայմանների 3.1.2 կետ): Բոլոր Կապված քարտերը երևում են Ծառայության ինտերֆեյսում․Կապված քարտի վերաբերյալ Օգտատիրոջ հարմարության համար ցուցադրվում են Կապված քարտի համարի վերջին 4 թվերը:

3.2.1. Օգտատերը կարող է նաև Կապված քարտի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել երրորդ կողմի ծառայությունների ինտերֆեյսում, որոնք աջակցում են Ծառայության հետ ինտեգրումը, ինչպես նաև հաշվարկների մասնակիցներին, որոնք թույլ են տալիս Օգտատիրոջը կատարել վճարումներ՝ առանց Յանդեքս.Տաքսիին Կապված քարտի մասին տեղեկատվություն փոխանցելու։ Այս դեպքում սույն փաստաթղթի 3.2 և 3.3 կետերի դրույթները չեն կիրառվում։

Սույն փաստաթղթում նշված երրորդ կողմի ծառայությունների օգտագործումը կարգավորվում է այդ ծառայությունների կանոններով։ Յանդեքս.Տաքսին պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից այդ երրորդ կողմի ծառայությունների օգտագործման համար և չի երաշխավորում այդ ծառայությունների ճիշտ և անվտանգ աշխատանքը։

3.3. Կապված քարտը ավելացնելու, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից կոնկրետ ուղևորության համար անկանխիկ վճարման գործառույթն ընտրելու դեպքում իրականացվում է գումարի ելքագրում 5 ռուսական ռուբլի գումարի սահմաններում (կամ Օգտատիրոջ տարածաշրջանի արժույթով մեկ այլ գումարի սահմաններում), որը անհրաժեշտ է Կապված քարտի տվյալների ճշգրտությունը և վավերությունը հաստատելու համար․ եթե գործարքը հաջողվի, նշված գումարը վերադառնում է Օգտատիրոջը: Նշված գումարի ելքագրման անհաջող փորձը նշանակում է, որ տվյալ Կապված քարտը հնարավոր չէ ավելացնել, և/կամ համապատասխանաբար անկանխիկ վճարման գործառույթն անհասանելի է:

3.4. Կապված քարտը ավելացնելու դեպքում, ինչպես նաև այն ավելացնելուց հետո ցանկացած ժամանակ Օգտատերը հնարավորություն ունի Ծառայության ինտերֆեյսի միջոցով սահմանել և/կամ փոփոխել Թեյադրամի կանխադրված չափը։ Կոնկրետ ուղևորության համար Թեյադրամի չափը կարող է Օգտատիրոջ կողմից փոփոխվել Ծառայության ինտերֆեյսում տվյալ ուղևորության ավարտից հետո:

3.5. Թեյադրամը (կանխադրված չափով կամ տվյալ ուղևորության համար Օգտատիրոջ կողմից հատուկ նշված չափով) կելքագրվի Կապված քարտից, եթե Օգտատերը ուղևորության ավարտից հետո 30 րոպեի ընթացքում Ծառայության ինտերֆեյսում դրական գնահատական է տվել ուղևորությանը (4-5 աստղ) և սեղմել է «Պատրաստ է» կոճակը, կամ չի նշել ուղևորության ոչ դրական, ոչ էլ բացասական գնահատական (չի նշել աստղերի քանակը) և սեղմել է «Պատրաստ է» կոճակը:

3.6. Այն դեպքում, եթե Օգտատերը ուղևորության ավարտից հետո 30 րոպեի ընթացքում Ծառայության ինտերֆեյսում բացասական գնահատական է տվել ուղևորությանը (1-3 աստղ) և սեղմել է «Պատրաստ է» կոճակը, Կապված քարտից Թեյադրամը չի ելքագրվի:

3.7. Այն դեպքում, եթե Օգտատերը ուղևորության ավարտից հետո 30 րոպեի ընթացքում չի սեղմել «Պատրաստ է» կոճակը, Թեյադրամի գումարը (կանխադրված չափով կամ տվյալ ուղևորության համար Օգտատիրոջ կողմից հատուկ նշված չափով) Կապված քարտի կարգելափակվի 24 ժամ ժամկետով, որի ընթացքում Օգտատերը հնարավորություն ունի տվյալ ուղևորության համար փոփոխել Թեյադրամի չափը դեպի ավելի մեծ կամ ավելի փոքր կողմը: Նշված ժամանակի ավարտից հետո կատարվում է Թեյադրամի ելքագրում Օգտատիրոջ կողմից նշված չափով (կանխադրված կամ տվյալ կոնկրետ ուղևորության համար):

3.8. Անկանխիկ վճարումն իրականացվում է Օգտատիրոջ կողմից վճարումների ընդունման լիազորված օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի մասնակցությամբ և կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում նաև Կապված քարտի թողարկող բանկի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով:

3.9. Օգտատերը իր տվյալները համաձայն սույն Պայմանների 3.2 կետի նշելու դեպքում և հետագայում Կապված քարտը օգտագործելու դեպքում Օգտատերը հաստատում և երաշխավորում է իր անունով տրված վավեր բանկային քարտի մասին իր կողմից նշված տեղեկատվության արժանահավատությունը և լիակատարությունը, իր կողմից միջազգային վճարային համակարգերի կանոնների, Կապված քարտը թողարկած բանկի պահանջների պահպանումը, այդ թվում նաև անկանխիկ հաշվարկների անցկացման կարգի վերաբերյալ:

3.10. Օգտատերը հասկանում և համաձայնում է, որ բոլոր գործողությունները, որոնք կատարվել են Ծառայության շրջանակներում, օգտագործելով իր կողմից հաստատված բջջային հեռախոսի համարը, այդ թվում նաև անկանխիկ վճարմամբ՝ օգտագործելով Կապված բանկային քարտը, Օգտատիրոջ կողմից համարվում են կատարված:

3.11. Այն դեպքում, եթե Օգտատերը համաձայն չէ անկանխիկ վճարման փաստի և (կամ) գումարի հետ, և (կամ) Ծառայության շրջանակներում Կապված քարտի օգտագործման հետ կապված այլ հարցերով Օգտատերը իրավունք ունի դիմել Յանդեքս.Տաքսիին Ծառայության կողմից նշված հեռախոսներով և/կամ աջակցման ծառայության (հետադարձ կապի) ինտերֆեյսի միջոցով՝ անկանխիկ վճարման կամ դիմումի պատճառ դարձած այլ գործողությունների կամ իրադարձությունների օրվանից 14 օրվա ընթացքում։

Եթե նման դիմումով անցկացված ստուգման արդյունքներով Յանդեքս.Տաքսին որոշում է կայացնում լիովին կամ մասնակիորեն վերադարձնել անկանխիկ վճարված գումարը, նշված վերադարձը իրականացվում է բանկային քարտի հաշվին, որից կատարվել էր անկանխիկ վճարումը: Դրամական միջոցների վերադարձի կարգը իրականացվում է վճարումների ընդունման լիազոր օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի մասնակցությամբ և կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում նաև Կապված քարտի թողարկող բանկի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով: Այն դեպքերում, երբ Յանդեքս.Տաքսին չի հանդիսանում Կապված քարտով կատարվող հաշվարկների մասնակիցը, Յանդեքս.Տաքսին կարող է հանդիսանալ որպես այն անձը, որը վերը նշված հարցերով Օգտատերերի հաղորդագրություններն է փոխանցում գործընկերոջը կամ այլ անձի, որը հանդիսանում է Կապված քարտով վերը նշված գործարքներով վճարում ստացողը:

3.12. Յանդեքս.Տաքսին իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի պահանջել Օգտատիրոջից հաստատել այն տվյալները, որոնք նա նշել է Ծառայության շրջանակներում, այդ թվում նաև Կապված քարտի տվյալները, և այդ կապակցությամբ պահանջել հաստատող փաստաթղթերը (մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը), որոնց չներկայացնելը կարող է հավասարեցվել անարժանահավատ տեղեկատվություն ներկայացնելուն և կարող է հանգեցնել սույն Պայմանների 2.5 կետում նշված հետևանքներին:

3.13. Սույն մասում նշված ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների համար վճարման պայմանների և կարգի մասին դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նման ծառայության վճարումը Օգտատիրոջ փոխարեն կատարվում է երրորդ անձի կողմից առանձին պայմանագրի պայմաններով, որը կնքվել է Յանդեքս.Տաքսիի կողմից նման երրորդ անձի հետ:

4. Յանդեքս.Տաքսիի վավերապայմանները

«Րայդթեք ԷՅ ԷՄ ՍՊԸ»

գրանցման համար՝ 269.110.1023399

Մոսկովյան 35, Երևան, ՀՀ

e-mail: support@taxi.yandex.com

Հրապարակման ամսաթիվը 02.12.2024

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/16102024.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/04102024.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/30082024.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/01062023.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/06042023.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/26092022.

Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/02032018.