Yandex.Go
Յանդեքս.Տաքսի սերվիսի օգտագործման պայմանները (Յանդեքս Գոու)
1. Ընդհանուր դրույթները
1.1. Սույն Պայմանները (այսուհետև՝ Պայմաններ) հանդիսանում են «Րայդթեք ԷՅ ԷՄ ՍՊԸ» (այսուհետև՝ «Յանդեքս.Տաքսի») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկություն համացանցի օգտատիրոջը (այսուհետև՝ Օգտատեր) օգտագործելու Յանդեքս.Տաքսի ծառայությունը (Յանդեքս Գոու) (այսուհետև՝ Ծառայություն).
1.2. Օգտատիրոջ կողմից Ծառայության օգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությամբ (https://yandexgo.com/legal/yandexgo_privacy_notice)
(այսուհետև - «Կարգավորող փաստաթղթեր»):
1.3. Սկսելով Ծառայության / նրա առանձին ֆունկցիաների օգտագործումը, համարվում է, որ Օգտատերը ամբողջովին ընդունել է սույն Պայմանները, ինչպես նաև Կարգավորող փաստաթղթերի պայմանները, առանց որևէ վերապահությունների և բացառությունների: Այն դեպքում, եթե Օգտատերը համաձայն չէ Պայմանների և/կամ Կարգավորող փաստաթղթերի որևէ դրույթների հետ, ապա Օգտատերը չունի Ծառայությունն օգտագործելու իրավունք:
1.4. Յանդեքս.Տաքսին իրավունք ունի ցանկացած պահին, առանց Օգտատիրոջը ծանուցելու, փոփոխել սույն Պայմանների դրույթները։Սույն Պայմանների գործող խնբագրությունը տեղադրվում է հետևյալ հասցեյով. https://yandexgo.com/legal/yandexgo_termsofuse: Պայմանների և Կարգավորող փաստաթղթերի նոր խնբագրության հետ չծանոթանալու հետ կապված ռիսկերը կրում է Օգտատերը, այն փաստը, որ Պայմանների և Կարգավորող փաստաթղթերի փոփոխությունից հետո շարունակվում է Ծառայությունից օգտվելը, համարվում է նրանց համաձանությունը նոր խնբագրության հետ:
1.5. Այն դեպքում, եթե Յանդեքս.Տաքսիի կողմից սույն Պայմանների 1.4. կ. նախատեսված կարգով սույն Պայմանների մեջ որևէ փոփոխություններ են մտցվել, որոնց հետ Օգտատերը համաձայն չե, նա պարտավոր է դադարեցնել Ծառայության օգտագործումը:
1.6. Ծառայությունը առաջարկում է Օգտատերին ուղևորների և ուղեբեռի փոխադրության համար Օգտատիրոջ պոտենցիալ պահանջարկի մասին տեղեկատվությունը անվճար տեղադրելու հնարավորությունը, ինչպես նաև նշված բնագավառում ծառայություններ ցուցաբերող փոխադրողների առաջարկությունների մասին տեղեկատվության հետ ծանոթանալու հնարավորությունը, և Օգտատիրոջ կողմից առաջադրված պարամետրերով իրականացնել նման առաջարկությունների որոնումը: Տվյալ պահին բոլոր գոյություն ունեցող Ծառայության ֆունկցիաները, ինչպես նաև նրանց ցանկացած զարգացումը և/կամ նորերը ավելացնելը հանդիսանում է սույն Պայմանների առարկան:
1.7. Օգտատիրոջ տարածաշրջանից կախված, Ծառայության բոլոր կամ որոշ ֆունկցիաները կարող են լինել անհասանելի կամ սահմանափակված: Ֆունկցիաները համարվում են անհասանելի (սահմանափակված) որոշակի տարածաշրջանից Օգտատիրոջ համար, եթե նման Օգտատերը չի կարող նրանցից օգտվել բացահայտ ձևով: Նման սահմանափակումները շրջանցելու վրա ուղղված ցանկացած տեխնիկական և ծրագրային մեթոդների կիրառումը արգելված է: Սույն Պայմանների դրույթները, որոնք կարգավորում են Օգտատիրոջ համար անհասանելի (սահմանափակված) Ծառայության ֆունկցիաները, չեն կիրառվում մինչև այն ժամանակ, մինչ որ նման ֆունկցիաները Օգտատիրոջ համար հասանելի կլինեն բացահայտ ձևով: Ծառայության ֆունկցիաների հասանելիության մասին տեղեկատվությունը որոշ տարածաշրջանում Օգտատիրոջը տրամադրվում է ըստ նրա հարցման, որը ուղղված է Յանդեքս.Տաքսիին:
1.8. Կասկածներից խուսափելու նպատակով, Յանդեքս.Տաքսին չի մատուցում ուղևորներին և ուղեբեռը փոխադրելու և տեղեկատվական-դիսպետչերային սպասարկման ծառայությունները
1.9. Օգտատիրոջ բոլոր խոսակցությունները սպասարկման ծառայության աշխատակիցների հետ և Ծառայության Գործընկերների վարորդների հետ, կարող են ձայնագրվել որակի վերահսկողության և սպասարկման կատարելագործման նպատակով։
1.10. Օգտագործելով Ծառայությունը՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը ստանալու գովազդային բնույթի հաղորդագրություններ: Օգտատերը իրավունք ունի հրաժարվել գովազդային բնույթի հաղորդագրություններ ստանալուց Ծառայության համապատասխան ֆունկցիոնալը օգտագործելու միջոցով կամ ստացած գովազդային բնույթի հաղորդագրության մեջ նշված հրահանգներին հետևելով:
2. Ծառայության օգտագործումը: Ծառայության առանձին ֆունկցիաները:
2.1. Ծառայությունը տրամադրվում է Օգտատիրոջը անձնական ոչ առևտրային օգտագործման համար:
2.2. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետև՝ Տեղեկատվություն) տրամադրված է Ծառայության գործընկերներին : Գործընկերների ցանկը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://taxi.yandex.com/#parkdetails: Առաջարկվող ծառայությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար (այդ թվում՝ տաքսի մեքենայի սրահում wi-fi մուտքի կետի առկայության, Յանդեքս.Տաքսիի գործընկերոջ կողմից տաքսի մեքենայի սրահում ֆոտո/վիդեո նկարահանման իրականացման մասին տեղեկատվություն և այլ տեղեկատվություն): Օգտատերը կարող է կամ դիմել Ծառայության գործընկերներին կամ էլ, օգտագործելով Ծառայության ֆունկցիոնալությունը, տրամադրել իր կոնտակտային տվյալները, որոնց միջոցով Ծառայության գործընկերները կկարողանան ինքնուրույն կապնվել Օգտատիրոջ հետ և տրամադրել իրեն առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն:
2.3. Յանդեքս.Տաքսին պատասխանատվություն չի կրում Ծառայության գործընկերների կողմից տրամադրվող տեղեկատվության բովանդակության և/կամ արդիականության համար, ներառելով փոխադրողների ծառայությունների արժեքի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև տվյալ պահին դրանց առկայության մասին տեղեկատվությունը: Ծառայությունների ձեռք բերման հարցերով Օգտատիրոջ փոխներգործողությունը փոխադրողների հետ իրականացվում է Օգտատիրոջ կողմից ինքնուրույն կերպով (առանց Յանդեքս.Տաքսիի մասնակցությանը), համաձայն փոխադրողների ծառայություններ մատակարարելու կանոններին: Յանդեքս.Տաքսին պատասխանատվություն չի կրում ֆինանսական և ցանկացած այլ գործողությունների համար, որոնք կատարվում է Օգտատիրոջ և փոխադրողների կողմից, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից փոխադրողների ծառայությունների ձեռք բերման ցանկացած հետևանքների համար:
2.4. Օգտատիրոջը կարող են հասանելի լինեն փոխադրողների ծառայությունների գնահատման ֆունկցիաները, ինչպես նաև Ծառայության և/կամ փոխադրողների ծառայությունների մասին մեկնաբանությունների/կարծիքների տեղադրումը: Օգտատերերի գնահատականները և կարծիքները տեղադրվում են Ծառայության կայքի վրա, ինչպես նաև կարող են հասանելի լինել երրորդ անձանց կայքերի վրա: Յանդեքս.Տաքսին իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած գնահատականների/կարծիքների տեղադրումը, ինչպես նաև ցանկացած պահին իր հայեցողությամբ և առանց պատճառները նշելու հեռացնել/ուղեկապել Օգտատիրոջ կողմից տեղադրված գնահատականը/կարծիքը:
2.5. Սույն Պայմանները բազմիցս անգամ խախտելու դեպքում, Յանդեքս.Տաքսին իրեն իրավունք է վերապահում սահմանափակել Օգտատիրոջ հասանելիությունը Ծառայությանը (կամ Ծառայության որոշ ֆունկցիաներին, եթե դա տեխնոլոգիապես հնարավոր է) օգտագործելով նրա հաշվառման գրանցումը կամ լիովին ուղեկապել Օգտատիրոջ հաշվառման գրանցումը, կամ օրենսդրության պահանջները կամ երրորդ անձանց օրինական շահերը և իրավունքները պահպանելու նպատակով Օգտատիրոջ վերաբերյալ կիրառել այլ միջոցները:
2.6. Գործող առավելագույն սակագների մասին տեղեկատվությունը տեղադրված է Ծառայության կայքէջում և/կամ Յանդեքս Գոու բջջային հավելվածում։ Տաքսի ծառայությունների բարձր պահանջարկի ժամանակահատվածներում (այդ թվում՝ տոների նախօրերին, զանգվածային միջոցառումների օրերին և այլ դեպքերում) Ծառայության առավելագույն սակագները կարող են բարձրացվել: Սակագների բարձրացման մասին Յանդեքս.Տաքսին տեղեկացնում է Ծառայության կայքէջւոմ http://taxi.yandex.com համապատասխան հաղորդագրություն տեղադրելու միջոցով կամ այլ եղանակով՝ Յանդեքս.Տաքսիի հայեցողությամբ:
2.6.1. Հեռախոսազանգի միջոցով հարցում կատարելիս Յանդեքս.Տաքսին իրավունք ունի կիրառել հավելավճար ուղևորության արժեքի նկատմամբ, որը հաշվարկվում է կիրառելի առավելագույն սակագների համաձայն:
2.7. «Էկոնոմ», «Կոմֆորտ», «Բիզնես» սակագներով և Ծառայության մեջ ներկայացված այլ սակագներով ուղևորներին և ուղեբեռը փոխադրելու ծառայությունները իրականացվում է ավտոմեքենաների զանազան դասերով: Ավտոմեքենայի այս կամ այլ դասերին վերագրելը իրականացվում է ավտոմատացված կերպով, Ծառայության գործընկերների կողմից ներկայացված ավտոմեքենայի բնութագրերի մասին տվյալների հիման վրա:
2.8. Հարցման չեղարկումը կարող է վճարովի լինել հետևյալ դեպքերում.
(1) Այն դեպքում, երբ Օգտատերը մեքենան ժամանումելուց հետո ծառայության միջոցով չեղարկի հարցումը կամ չմոտենա այդ մեքենային այն հասնելու պահից 30 րոպեի ընթացքում (հաշվի առնելով անվճար սպասման ժամանակը):
Այս դեպքում վճարովի չեղարկման արժեքը հաշվարկվում է որպես գումար՝
ա) նվազագույն արժեքի համապատասխան սակագնի շրջանակներում և
բ) սպասման րոպեների քանակի, որը գերազանցում է անվճար սպասման րոպեների թիվը, բայց ոչավելի, քան 30 րոպե, վճարովի սպասման րոպեի արժեքով` ըստ Օգտատիրոջ ընտրած սակագնի:
(2) Այն դեպքում, երբ Օգտատերը ծառայության միջոցով չեղարկում է մեքենայի վճարովի առաքման հարցումը այն բանից հետո, երբ 3 (երեք) րոպե է անցել այն պահից, երբ այն հաստատվել է ծառայության ինտերֆեյսում:
Այս դեպքում վճարովի չեղարկման արժեքը չի գերազանցում համապատասխան սակագնով ծառայությունների նվազագույն արժեքի գումարը և վճարովի առաքման արժեքի նշանակությունը:
Վճարովի հարցումը չեղարկելու համար վճար չկա, եթե մեքենայի մոտեցման գնահատված ժամանակըավելացել է ավելի քան 2 րոպեով՝ համեմատած ծառայության ինտերֆեյսում նշված ժամանակի հետ՝հարցումը հաստատելու պահին:
3) Դեպի օդանավակայան վճարովի հարցումը չեղարկելիս կիրառվում են քաղաքի սակագնայինդրույքաչափերը, բացառությամբ մոտեցման արժեքի, որը հաշվարկվում է որպես մեքենայի մոտեցումքաղաքից դուրս՝ ըստ սակագնի:
2.9. Կախված Օգտատիրոջ գտնվելու վայրից և նրա գտնվելու վայրում առկա փոխադրամիջոցների առկայությունից` Օգտատիրոջը կարելի է առաջարկել պատվիրել փոխադրման ծառայություն՝ հավելավճարի դիմաց օգտագործելով փոխադրամիջոց ավելի հեռավոր վայրից («Վճարովի առաքում»): Վճարովի առաքման արժեքը հաշվարկվում է՝ ելնելով (1) համապատասխան փոխադրամիջոցի և Օգտատիրոջ գտնվելու վայրի միջև եղած հեռավորությունից և (2) այն ժամանակից, որն անհրաժեշտ է փոխադրամիջոցին այդ հեռավորությունը հաղթահարելու համար: Օգտատերը կարող է իր հայեցողությամբ ընդունել կամ մերժել Վճարովի առաքման առաջարկը՝ սեղմելով համապատասխան կոճակը Յանդեքս Go բջջային հավելվածում: Վճարովի առաքման առաջարկի ընդունման դեպքում Վճարովի առաքման առաջարկի արժեքն ավելացվում է Փոխադրման ծառայության արժեքին: Վճարովի առաքում ներառող պատվերն ընդունելուց հետո Օգտատիրոջը հատկացվում է պատվերի անվճար չեղարկման ժամկետ (Անվճար չեղարկման ժամկետ): Անվճար չեղարկման ժամկետի տևողությունը հաշվարկվում է յուրաքանչյուր կոնկրետ պատվերի համար և Օգտատիրոջ ուշադրությանն է ներկայացվում Յանդեքս Go բջջային հավելվածում: Եթե Օգտատերը որոշում է չեղարկել պատվերը Անվճար չեղարկման ժամկետի ավարտից հետո (ուշ չեղարկում), Օգտատիրոջից գանձվում է Վճարովի առաքման ամբողջ արժեքը (կիրառելի է միայն բանկային քարտով վճարվող Փոխադրման ծառայությունների համար):
2.10. Այն դեպքում, երբ Ծառայության ֆունկցիոնալով հաշվարկված ուղևորության արժեքը կազմում է ոչ 100-ապատիկ դրամ, ապա ուղևորության արժեքը կկլորացվի վերև՝ մինչև 100-ապատի կդրամ։
2.11. Օգտագործելով Ծառայությունը, Օգտատերը տալիս է իր համաձայնությունը Յանդեքս.Տաքսիին՝ Օգտատիրոջ անձնական տեղեկատվության (ներառյալ անձնական տվյալների) մշակման, Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը Յանդեքս.Տաքսիի գործընկերներին փոխանցելու և Յանդեքս.Տաքսիի գործընկերների կողմից Օգտատիրոջ անձնական տեղեկատվության մշակման համար՝ Ծառայության շրջանակներում Օգտատիրոջը ծառայություններ մատուցելու նպատակով։ Ծառայությունը օգտագործելու դեպքում Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը փոխանցվում է մշակման համար՝ գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների և նպատակների համաձայն, որը հասանելի է հետևյալ հասցեով (https://yandexgo.com/legal/yandexgo_privacy_notice)։
3. Ծառայության շրջաանակներում անկանխիկ եղանակով վարձատրման ֆունկցիա
3.1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության վարձատրությունը, որը տրամադրվել է Օգտատիրոջը՝ Ծառայության միջոցով նրա կողմից տեղադրված համապատասխան ծառայության նկատմամբ հնարավոր պահանջարկի մասին տեղեկատվության համաձայն, կարող է իրականացվել Օգտատիրոջ կողմից՝:
3.1.1. Անմիջապես փոխադրողին (այդ թվում նաև կանխիկ կամ այլ եղանակներով, որոնք կապված չեն Ծառայության հետ, այսուհետև սույն Պայմանների տեքստում և Ծառայության ինտերֆեյսում - «Կանխիկ»): Վարձատրության նման տեսակը իրականացվում է առանց Յանդեքս.Տաքսիի մասնակցությամբ և սույն Պայմաններով չի կարգավորվում:
3.1.2. Օգտատիրոջը կարող է հասանելի լինի անկանխիկ վարձատրության ֆունկցիան Կապված բանկային քարտից (սույն Պայմանների 3.2. կ.); տվյալ դեպքում Յանդեքս.Տաքսին գործում է համապատասխան Ծառայության գործընկերոջ հանձնարարությամբ, կամ այլ հիմքերով, ներգրավելով վարձատրությունների ընդունման լիազորված օպերատորին կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորին և հանդիսանում է վարձատրությունը ստացող որպես գործակալ, կամ այլ ձևով (այսուհետև - «Անկանխիկ վարձատրություն»): Անկանխիկ վարձատրության հնարավորությունը տրամադրելու վերաբերյալ Յանդեքս.Տաքսին չի երաշխավորում Ծառայության աշխատանքի սխալների և ընդհատումների բացակայությունը:
Օգտատիրոջ տարածաշրջանից կախված, անկանխիկ վարձատրությունը կարող է իրականացվել առանց Յանդեքս.Տաքսիի մասնակցությանը որպես վարձատրություն ստացողը, կամ ներգրավելով Յանդեքս.Տաքսին որպես հաշվարկների այլ մասնակից կամ տեղեկատվական փոխներգործության մասնակից:
Վճարման համապատասխան ձևի ընտրությունը կատարվում է Օգտագործողի կողմից Ծառայության ինտերֆեյսում: Միևնույն ժամանակ, ցանկացած պատճառով անկանխիկ վճարում կատարելու անհնարինության դեպքում (ներառյալ, բայց չսահմանափակվելով այս գործառույթի ժամանակավոր տեխնիկական անհասանելիությամբ, Կապված քարտի միջոցով անկանխիկ վճարման ժամանակավոր կամ մշտական անհնարավորությամբ, Կապված քարտի վրա միջոցների անբավարարությամբ) Օգտագործողը պարտավորվում է վճարումը կատարել Կանխիկ եղանակով:
Անկանխիկ վճարումների ժամանակ հնարավոր է կատարել ինչպես մեկ գործարք ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության լրիվ արժեքի փոխանցումով, այնպես էլ մի քանի գործարքներ ծառայության արժեքի առանձին մասերի համար: Այս դեպքում ոչ կանխիկ վճարումը կարող է կատարվել նշված ցանկացած եղանակով ուղևորության ժամանակ կամ դրա ավարտին:
Անկանխիկ վճարումների դեպքում ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության վարձատրության հետ միասին Օգտատերը հնարավորություն ունի իր հայեցողությամբ կատարել նաև լրացուցիչ անկանխիկ վարձատրությունը գործընկերոջը (վարորդի) օգտին տոկոսային հարաբերությամբ վարձատրվող ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայության արժեքից (այսուհենև ըստ սույն Պայմանների տեքստով և Ծառայության ինտերֆեյսում - «Թեյադրամ»):
3.2. Կապված բանկային քարտը նշվում է Օգտատիրոջ կողմից Ծառայության ինտերֆեյսում, ընդ որում Օգտատերը նշում է հետևյալ տվյալները.
- Բանկային քարտի համարը
- Գործում է մինչև
- Պաշտպանիչ կոդը
Եթե բանկային քարտի տվյալները ճիշտ են, վավեր են և Ծառայության շրջանակներում տվյալ քարտը տեխնիկապես հնարավոր է օգտագործել, նշված բանկային քարտը ձեռք է բերում Կապված քարտի կարգավիճակը և կարող է օգտագործվել անկանխիկ վարձատրության համար (սույն Պայմանների 3.1.2. կ.): Բոլոր Կապված քարտերը պատկերվում են Ծառայության ինտերֆեյսում; Կապված քարտի վերաբերյալ Օգտատիրոջ հարմարության համար պատկերվում են Կապված քարտի համարի վերջին 4 թվերը:
3.2.1. Օգտատերը կարող է նաև տրամադրել Կապված քարտի վերաբերյալ տեղեկատվությունը երրորդ կողմի ծառայությունների ինտերֆեյսում, որոնք աջակցում են Ծառայության հետ ինտեգրմանը, ինչպես նաև հաշվարկների մասնակիցներին, որոնք թույլ են տալիս Օգտատիրոջը կատարել վճարումներ՝ առանց Յանդեքս.Տաքսիին Կապված քարտի մասին տեղեկատվություն փոխանցելու։ Այս դեպքում սույն փաստաթղթի 3.2 և 3.3 կետերի դրույթները չեն կիրառվում։
Սույն փաստաթղթում նշված երրորդ կողմի ծառայությունների օգտագործումը կարգավորվում է այդ ծառայությունների կանոններով։ Յանդեքս.Տաքսին պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից այդ երրորդ կողմի ծառայությունների օգտագործման համար և չի երաշխավորում այդ ծառայությունների ճիշտ և անվտանգ աշխատանքը։
3.3. Կապված քարտը ավելացնելու դեպքում, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից կոնկրետ ուղևորության համար անկանխիկ վարձատրության ընտրության ֆունկցիան, իրականացվում է գումարի ելքագրումը 5 ռուսական ռուբլի գումարի սահմաններում (կամ Օգտատիրոջ տարածաշրջանի արժույթով մի այլ գումարով), որը անհրաժեշտ է Կապված քարտի տվյալների ճշգրտությունը և վավերությունը հաստատելու համար; տրանզակցիան հաջող կերպով կատարվելու դեպքում, նշված գումարը վերադարնում է Օգտատիրոջը: Նշված գումարի անհաջող փորձը նշանակում է այն, որ տվյալ Կապված քարտը հնարավոր չէ ավելացնել և/կամ համապատասխանաբար անկանխիկ վճարման ֆունկցիան անհասանելի է:
3.4. Կապված քարտը ավելացնելու դեպքում, ինչպես նաև այն ավելացնելուց հետո ցանկացած ժամանակ Օգտատերը հնարավորություն ունի Ծառայության ինտերֆեյսի միջոցով սահմանել և/կամ փոփոխել Թեյադրամի չափը ըստ կանխադրման; Կոնկրետ ուղևորության համար Թեյադրամի չափը կարող է Օգտատիրոջ կողմից փոփոխվել Ծառայության ինտերֆեյսում տվյալ ուղևորության ավարտից հետո:
3.5. Թեյադրամը (ըստ կանխադրման չափով կամ տվյալ ուղևորության համար Օգտատիրոջ կողմից հատուկ նշված չափով) ելքագրվելու են Կապված քարտից, եթե Օգտատերը ուղևորության ավարտից հետո 30 րոպեի ընթացքում Ծառայության ինտերֆեյսում նշել է ուղևորության դրական գնահատականը (4-5 աստղներ) և սեղմել է «Պատրաստ է» կոճակին, կամ չի նշել ուղևորության ոչ դրական, ոչ էլ բացասական գնահատականը (չի նշել աստղերի քանակը) և սեղմել է «Պատրաստ է» կոճակին:
3.6. Այն դեպքում, եթե Օգտատերը ուղևորության ավարտից հետո 30 րոպեի ընթացքում Ծառայության ինտերֆեյսում նշել է ուղևորության բացասական գնահատականը (1-3 աստղեր) և սեղմել է «Պատրաստ է» կոճակին, Կապված քարտից Թեյադրամը չի ելքագրվելու:
3.7. Այն դեպքում, եթե Օգտատերը ուղևորության ավարտից հետո 30 րոպեի ընթացքում չի սեղմել «Պատրաստ է» կոճակին, Թեյադրամի գումարը (ըստ կանխադրման չափով կամ տվյալ ուղևորության համար Օգտատիրոջ կողմից հատուկ նշված չափով) Կապված քարտի վրա արգելափակվելու է 24 ժամ ժամկետով, որի ընթացքում Օգտատերը հնարավորություն ունի տվյալ ուղևորության համար փոփոխել Թեյադրամի չափը դեպի ավելի մեծ կամ ավելի փոքր կողմը: Նշված ժամանակի ավարտից հետո կատարվում է Թեյադրամի ելքագրումը Օգտատիրոջ կողմից նշված չափով (ըստ կանխադրման չափով կամ տվյալ ուղևորության համար):
3.8. Անկանխիկ վարձատրությունը իրականացվում է Օգտատիրոջ կողմից վճարումների ընդունման լիազորված օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի մասնակցությամբ և կարգավորվում են միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում նաև Կապված քարտի բանկ-էմիտենտի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով:
3.9. Համաձայն սույն Պայմանների 3.2. կ., իր տվյալները նշելու դեպքում և հետագայում Կապված քարտը օգտագործելու դեպքում, Օգտատերը հաստատում է և երաշխավորում է նրա անունով տրված վավեր բանկային քարտի մասին նրա կողմից նշված տեղեկատվության արժանահավատությունը և լիակատարությունը; նրա կողմից միջազգային վճարային համակարգերի կանոնների, Կապված քարտը թողարկած բանկ-էմիտենտի պահանջների պահպանումը, այդ թվում նաև անկանխիկ հաշվարկների անցկացման կարգի վերաբերյալ:
3.10. Օգտատերը հասկանում է և համաձայնվում է, որ բոլոր գործողությունները, որոնք կատարվել են Ծառայության շրջանակներում, օգտագործելով նրա կողմից հաստատված բջիջային հեռախոսի համարը, այդ թվում նաև անկանխիկ վճարով օգտագործելով Կապված բանկային քարտը, Օգտատիրոջ կողմից համարվում են կատարված:
3.11. Այն դեպքում, եթե Օգտատերը համաձայն չէ անկանխիկ վճարման փաստի հետ և/կամ անկանխիկ վճարման գումարի հետ և Ծառայության շրջանակներում Կապված քարտի օգտագործման հետ կապված այլ հարցերով Օգտատերը իրավունք ունի դիմել Յանդեքս.Տաքսիին Ծառայության կողմից նշված հեռախոսներով և/կամ աջակցության ծառայության (հետադարձ կապի) ինտերֆեյսի միջոցով 14 օրվա ընթացքում, սկսած անկանխիկ վճարումը կամ դիմելու պատճառը հանդիսացող այլ գործողությունները կամ իրադարձությունները կատարելու օրից:
Եթե նման դիմումով անցկացված ստուգման արդյունքներով Յանդեքս.Տաքսին որոշում է ընդունում լիովին կամ մասնակիորեն վերադարձնել անկանխիկ վճարված գումարը, նշված վերադարձը իրականացվում է բանկային քարտի հաշվի վրա, որից կատարվել էր անկանխիկ վճարումը: Դրամական միջոցների վերադարձի կարգը իրականացվում է վճարումների ընդունման լիազոր օպերատորի կամ էլեկտրոնային դրամական միջոցների օպերատորի մասնակցությամբ, և կարգավորվում է միջազգային վճարային համակարգերի, բանկերի (այդ թվում նաև Կապված քարտի բանկ-էմիտենտի) և հաշվարկների այլ մասնակիցների կանոններով: Այն դեպքերում, երբ Յանդեքս.Տաքսին չի հանդիսանում Կապված քարտով կատարվող հաշվարկների մասնակիցը, Յանդեքս.Տաքսին կարող է հանդիսանալ որպես այն անձը, որը հաղորդում է վերևում նշված հարցերով Օգտատերերի դիմումները գործընկերոջը կամ այլ անձին, որը հանդիսանում է վերևում նշված գործարքներով վճարում ստացողը:
3.12. Յանդեքս.Տաքսին իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահին պահանջել Օգտատիրոջից հաստատել այն տվյալները, որոնք նա նշել է Ծառայության շրջանակներում, այդ թվում նաև Կապված քարտի տվյալները, և այդ կապակցությամբ պահանջել հաստատող փաստաթղթերը (մասնավորապես անձը հաստատող փաստաթղթերը), որոնց չներկայացնելը հավասար է անարժանահավատ տեղեկատվությունը ներկայացնելուն, և կարող է առաջացնել սույն Պայմանների 2.5 կ. նշված հետևանքները:
3.13. Սույն մասում նշված ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների վարձատրության պայմանների և կարգի մասին դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նման ծառայության վարձատրությունը Օգտատիրոջ փոխարեն կատարվում է երրորդ անձի կողմից առանձին պայմանագրի պայմաններով, որը կնքվել է Յանդեքս.Տաքսիի կողմից նման երրորդ անձի հետ:
4. Յանդեքս.Տաքսիի վավերապայմանները
«Րայդթեք ԷՅ ԷՄ ՍՊԸ»
գրանցման համար՝ 269.110.1023399
Մոսկովյան 35, Երևան, ՀՀ
e-mail: support@taxi.yandex.com
Հրապարակման ամսաթիվը 16.10.2024
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/04102024.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/30082024.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/01062023.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/06042023.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/26092022.
Փաստաթղթի նախորդ տարբերակը https://yandex.com/legal/yandexgo_termsofuse/02032018.